Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ ընդդիմադիր կուսակցությունների կողմից պետական ֆինանսավորում ստանալուց չհրաժարվելը նշանակում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների ճանաչում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Միգուցե փետրվարին մեզնից շուտ մտնեն Վրաստանի խորհրդարան։ Նրանք այսօր արդեն ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը, երբ չհրաժարվեցին ֆինանսավորում ստանալուց։ Եթե դուք չեք ընդունում արդյունքները, ինչպե՞ս եք այդ արդյունքների հիման վրա ֆինանսավորում ստանում, չէ՞։
Պարզ է՝ երբ նրանք ստիպված էին շոշափելի օգուտների հետ գործ ունենալ, անմիջապես ճանաչեցին ընտրությունների արդյունքները, և իհարկե այս գործընթացը կշարունակվի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն իշխանական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, նորընտիր խորհրդարանի լիազորությունների ճանաչման երկրորդ օրվանից՝ նոյեմբերի 26-ից, յոթ կուսակցություն/ընտրական սուբյեկտ իրավունք են ստացել պետական ֆինանսավորում ստանալ։ Ըստ ԿԸՀ-ի արդյունքների՝ նրանցից չորսն ընտրություններում հաղթահարել են 5 տոկոսի շեմը։
ԿԸՀ նախագահի նոյեմբերի 26-ի հրամանագրով քաղաքական կուսակցությունների տարեկան ֆինանսավորումը սահմանվել է հետևյալ կերպ.
- «Վրացական երազանք» - 6 100 265 լարի,
- «Միասնություն-Ազգային շարժում» - 1 556 080 լարի,
- «Հանուն փոփոխությունների կոալիցիա, Գվարամիա Մելիա Գիրչի Դրոա» - 1 645 805 լարի,
- «Գախարիան հանուն Վրաստանի» - 1 307 605 լարի,
- «Ուժեղ Վրաստան - Լելո, Հանուն ժողովրդի, Հանուն ազատության» - 1 414 610 լարի,
- «Վրաստանի հայրենասերների դաշինք» - 752 995 լարի,
- «Գիրչի» - 811 115 լարի։
Ըստ ԿԸՀ-ի՝ նշված յոթ կուսակցություններից միայն «Հանուն փոփոխությունների կոալիցիան» է հրաժարվել պետական ֆինանսավորում ստանալուց։
«Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:00-ին լրացել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացված ֆինանսավորումից հրաժարվելու քաղաքական կուսակցությունների վերջնաժամկետը»,- հայտարարել է ԿԸՀ-ն։