Արդյունքներից ոչ մեկը չի բացառվում, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր դադարեցումը. Հերչինսկի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն խաղաղ, ազատ ու արդար, բայց եթե իրավիճակը վատթարանա, մենք կարող ենք օգտագործել մեր որոշ լծակները։ Արդյունքներից ոչ մեկը չի կարելի բացառել, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր դադարեցումը»,- «Արդար ընտրությունների» գրասենյակում ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։ Դիվանագետը նշել է, որ ԵՄ երկրները ամենաբարձր մակարդակով բազմիցս մտահոգություն են հայտնել Վրաստանի որդեգրած կուրսի վերաբերյալ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք իսկապես անհանգստացած ենք, որ բարեփոխումներ իրականացնելու փոխարեն, որոնք Վրաստանը կմոտեցնեն Եվրամիությանը, վերջին ամիսներին մենք տեսանք իրադարձություններ, որոնք Վրաստանը հեռացնում են Եվրամիությունից։ Մենք դա քննարկել ենք Եվրամիության շրջանակներում և որոշ ժամանակ առաջ հստակ հայտարարել ենք, որ դիտարկվում են բոլոր տարբերակները, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր դադարեցումը»,- ասել է Հերչինսկին։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները գնահատելիս Եվրամիությունը հիմնվելու է միջազգային և տեղական դիտորդների եզրակացությունների վրա։

«Վրաստանի իշխանությունները հրավեր են ուղարկել միջազգային դիտորդներին։ Մենք սերտ հարաբերություններ ունենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ թիմի հետ։ Ես գիտեմ, որ նրանք մեծ ծրագրեր ունեն և պատրաստվում են բազմաթիվ դիտորդներ ուղարկել ընտրություններից առաջ, ընթացքում և հետո:

Մենք նաև աջակցում ենք տեղական կազմակերպություններին, ինչպիսին է «Իսֆեդը» [Արդար ընտրությունները], որոնք նույնպես կհետևեն ընտրություններին: Նրանք գնահատականներ կտան, և նրանց գնահատականների հիման վրա մենք կորոշենք՝ ընտրություններն ազատ ու արդար են եղել, թե ոչ։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի դա անել, բայց եթե ընտրություններն արդար ու ազատ չլինեն, ապա, ցավոք, մենք ստիպված կլինենք օգտագործել այն լծակները, որոնք բազմիցս օգտագործել ենք այլ երկրների, այդ թվում՝ Բելառուսի դեմ։ Մենք չճանաչեցինք Բելառուսի ընտրությունները, քանի որ այնտեղ ընտրությունները գողացված էին, և այդ պատճառով մենք կիրառեցինք լայն միջոցներ, այդ թվում՝ պատժամիջոցներ։ Սա ամենավատ սցենարն է, և ես հույս ունեմ, որ մենք ստիպված չենք լինի հասնել այս կետին»,- ասել է Պավել Հերչինսկին։

ԵՄ դեսպանի խոսքով՝ եթե ընտրություններն անցնեն արդար, ազատ, մրցակցային և ամենակարևորը խաղաղ, ապա ԵՄ-ն կաշխատի այն կառավարության հետ, որը կձևավորվի դրանից հետո։

«Բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, որ եթե վրացիները ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, ապա մենք ունենք պայմաններ։ Այս պայմանները կոնկրետ Վրաստանի համար չենք մտածել, դրանք վերաբերում են ցանկացած երկրի, որը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Դրա համար մեզ անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ և պետք է նաև պահպանվեն այն հիմնական սկզբունքները, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը։ Այս սկզբունքները հայտնի են.

Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ներառյալ փոքրամասնությունները, և այս սկզբունքները վերանայման ենթակա չեն։ Ուստի, եթե Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է հարգի այդ սկզբունքները»,- նշել է դիվանագետը։

Տեղեկությունը, թե Վրաստանում հետագա ժողովրդավարական հետընթացի դեպքում Եվրամիությունը որպես տարբերակներից մեկ դիտարկում է վիզաների ազատականացման կասեցումը, երեկ տարածել է Politico-ն։ Եվրահանձնաժողովի խոսնակը պարզաբանել է, որ ԵՄ-Վրաստան վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության և համապատասխան գործողությունների ծրագրի շրջանակներում Վրաստանից պահանջվում է կատարել կոնկրետ չափորոշիչներ, այդ թվում՝ ապահովել հիմնարար իրավունքների պաշտպանությունը և դադարեցնել խտրականությունը։

Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ վիզայի ռեժիմի կասեցումն այն հարցն է, որի շուրջ ԵՄ երկրները համաձայն չեն, թեև շահարկումները շարունակվում են։

«Սա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ կան խնդիրներ, որոնք որոշ ուժեր օգտագործում են ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Նրանք դա օգտագործում են վրաց ժողովրդի հետ որոշակի շանտաժի լեզվով խոսելու և ընտրությունների ընթացքում նրա որոշումների վրա ազդելու համար։ Այս թեմաներով շահարկումներն այլ բացատրություն պարզապես չունեն։ Անհնար է նախապես խոսել ընտրությունների անցկացման ու խախտումների մասին, երբ ընտրությունները դեռ առջևում են»,- ասել է Բոճորիշվիլին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):