Առողջապահության նախարարությունը տարբեր ժամկետներով կասեցրել է 11 բժիշկների պետական սերտիֆիկատների վավերականությունը։ Որոշումն ընդունվել է Մասնագիտական զարգացման խորհրդի նիստում, որտեղ քննարկվել են Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության կողմից ուսումնասիրված 5 հարցեր և քննարկվել 14 բժիշկների մասնագիտական պատասխանատվությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
Առողջապահության նախարարությունը չի հրապարակում այն բժիշկների անունները, որոնց հանդեպ աշխատանքի իրավունքի դադարեցման որոշում է կայացվել:
«Մասնագիտական զարգացման խորհուրդը ապահովում է բժիշկների մասնագիտական գործունեության խորքային և մանրամասն ուսումնասիրություն։ Նկատի է առնում հիվանդին մատուցվող բժշկական ծառայությունների որակը, բուժանձնակազմի հնարավոր սխալ վարքագիծը, մասնագիտական պարտականությունները և հիվանդի նկատմամբ անազնիվ/ոչ էթիկական, ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքերը»,- ասում են նախարարությունում։
Նախարարության տվյալներով՝ 2022 թվականին խորհրդի անդամները քննարկել են 387 բժիշկների մասնագիտական պատասխանատվությունը և տարբեր պատժամիջոցներ կիրառել 266 բժիշկների նկատմամբ։ Դրանցից 70 բժիշկների աշխատանքի իրավունքը տարբեր ժամկետներով դադարեցվել է, իսկ վեցի պետական սերտիֆիկատը՝ կասեցվել։
Մասնագիտական զարգացման խորհուրդը հավաքվում է շաբաթը մեկ անգամ և որոշումներ է կայացնում ձայների մեծամասնությամբ: Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ խորհուրդն իրավասու է դադարեցնել բուժանձնակազմի աշխատանքի իրավունքը կամ օպտիմալ ժամկետով կասեցնել, կարգադրել նրանց մասնագիտական վերականգնողական կուրս անցնել և գրավոր նախազգուշացնել։
Բժիշկների կողմից խախտումների դեպքում կարող եք դիմել Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալություն՝ Թբիլիսի, Ակ. Ծերեթելի պող. 144, 0322 51 00 11 (12-11) regagency@moh.gov.ge
