Արտերկրում ապրող հայրենակիցների համար հեշտացվում է Վրաստանի քաղաքացիություն ստանալը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է Վրաստանի քաղաքացիության մասին օրգանական օրենքում կատարվելիք փոփոխությունները, որոնք կհեշտացնեն արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիություն ստանալը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ինչպես գիտեք, Վրաստանի Սահմանադրության համաձայն, պետությունը հոգ է տանում արտերկրում ապրող հայրենակիցների հետ հարաբերությունների պահպանման ու զարգացման մասին։ Այդ իսկ պատճառով մեր կողմից որոշում կայացվեց, որ պետությունը պետք է ամեն ինչ անի, իհարկե ողջամիտ սահմաններում, որպեսզի հնարավորինս պարզեցնի ընթացակարգերը արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար, որոնք որոշում են կայացրել ստանալ Վրաստանի քաղաքացիություն։

Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը համապատասխան քննություն կհանձնի՝ նախքան Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն քաղաքացիություն ստանալու համար դիմելը, իսկ անբավարար արդյունքների դեպքում գործակալությունը այլևս չի սկսի քաղաքացիություն տրամադրելու ֆորմալ ընթացակարգեր՝ այդպիսով խնայելով ժամանակ և ռեսուրսներ։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է այն մասին, որ քննությունը անհաջող հանձնելու դեպքում անձը իրավունք կունենա վերահանձնել քննությունը՝ առանց սահմանափակման։ Դրական արդյունքի դեպքում այն ​​կգործի մեկ տարի։

Նաև, Վրաստանի քաղաքացիություն ստանալու դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման դեպքում քաղաքացիության տրամադրման ընթացակարգը նորից սկսելու ժամկետը կրճատվում է մեկ տարուց մինչև վեց ամիս, ինչը զգալի օգուտ կլինի նրանց համար, որոնք ցանկանում են ստանալ Վրաստանի քաղաքացիություն։

Նաև, չորրորդ փոփոխությունը կապված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հանդեպ մեր ստանձնած պարտավորությունների հետ, ըստ որի՝ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից քաղաքացիություն ստանալու համար սահմանված Վրաստանում բնակվելու 10-ամյա ժամկետը կնվազի մինչև 5 տարի»,- ասել է արդարադատության նախարարը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):