Արտերկրում կրեդիտների և դիպլոմների ճանաչումը խնդրահարույց է դառնում. կրթության փորձագետներ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի բարձրագույն կրթական համակարգը կորցնում է իր անդամակցությունը որակի ապահովման եվրոպական ռեգիստրին (EQAR) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA): Այս մասին հայտարարությունը տարածում է դասախոսների ու ուսուցիչների ստեղծած «Վրացական կրթությունը վտանգի տակ է» շարժումը։ Սրա պատճառը որակի ապահովման եվրոպական չափանիշների խախտումն է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հայտարարության համաձայն՝ Կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) փորձագիտական ​​խմբի կողմից պատրաստված գնահատման մեջ նշվում է, որ Կրթության որակի զարգացման կենտրոնը զերծ չէ քաղաքական ազդեցություններից և որակի ապահովման համակարգը օգտագործվում է որպես բուհերի վրա քաղաքական ճնշման մեխանիզմ։

Փորձագետների կարծիքով՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցության կորուստը և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցման չեղարկումը նշանակում է.

  • Վրաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգը այլևս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, ինչը բացասաբար է անդրադառնում մեր կրթական համակարգի հեղինակության, նրա նկատմամբ վստահության և երկրի միջազգային հեղինակության վրա,
  • Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակի հուսալիությունը կասկածի տակ կդրվի, իսկ արտերկրում ուսանողների և շրջանավարտների կրեդիտների ու դիպլոմների ճանաչումը խնդրահարույց կդառնա հատկապես Եվրամիության և Բոլոնիայի գործընթացի / Միացյալ Եվրոպական կրթական տարածքի անդամ երկրներում,
  • Վտանգի առաջ կկանգնի Վրաստանի բուհերի կողմից իրականացվող և՛ ընթացիկ, և՛ նախատեսվող համատեղ միջազգային կրթական ծրագրերը, որոնք շրջանավարտներին շնորհում են այսպես կոչված կրկնակի գիտական ​​աստիճաններ,
  • Բարձրագույն կրթության միջազգայնացման, այդ թվում՝ միջազգային շարժունակության և համագործակցության այլ տեսակների, ինչպես նաև միջազգային ուսանողների ներգրավման ցուցանիշները կտրուկ կվատթարանան։ Սա բացասաբար կանդրադառնա ինչպես ուսուցման որակի, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների եկամուտների վրա։
  • Կրթության փորձագետները ենթադրում են, որ ENQA-ի անդամակցության և EQAR գրանցման կորուստը կարող է հանգեցնել նաև Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) որակի զարգացման ազգային կենտրոնի ճանաչման կորստին, ինչը կհանգեցնի Վրաստանում ստացած բժշկական կրթության ճանաչման խնդրի միջազգային մակարդակով։

«Սա նաև միանշանակ կբերի մեր բուհերի բժշկական կրթական ծրագրերում արտասահմանցի ուսանողների թվի էական նվազմանը, ինչը լուրջ և անուղղելի ֆինանսական վնաս կհասցնի բարձրագույն կրթության պետական ​​և մասնավոր հատվածին»,- նշում են փորձագետները։

Նրանք նաև նշում են, որ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը միացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) և գրանցվել է որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) 2019 թվականին։ Արդյունքում, կատարվել է Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման օրակարգով նախատեսված պարտավորությունը՝ վրացական բարձրագույն կրթությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ։

Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը հայտարարել է, որ EQAR-ի որոշումը դեռ չի ներկայացվել, սակայն, նախնական, ոչ պաշտոնական տվյալներով, 2023 թվականի թերության հիմքով, որոշում է կայացվել կասեցնել կենտրոնի գրանցումը։

«Նշված թերությունն արդեն վերացվել է, և մենք նախապես համապատասխան փոփոխություններ ենք կատարել օրենսդրության մեջ։ Ուստի մենք հույս ունենք, որ EQAR-ի որոշումը ժամանակավոր է։ ENQA անդամակցությունը և EQAR գրանցումը կապված չեն Վրաստանում տրված դիպլոմների ճանաչման հետ։ Դեռևս նշված կազմակերպություններին անդամակցելուց առաջ և մինչև 2019 թվականը Վրաստանում տրված դիպլոմներն առանց խնդրի ճանաչվում էին ինչպես ԵՄ անդամ երկրներում, այնպես էլ ցանկացած այլ երկրում»,- ասում են Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնից և նախատեսում են բողոքարկել որոշումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։