Վանիի շրջանի գյուղերից մեկի հանրային դպրոցի արդեն նախկին տնօրենի ամուսինը ձերբակալվել է անչափահաս աշակերտի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։ 62-ամյա տղամարդը աշխատանքի է ընդունվել որպես դպրոցի վարորդ և միկրոավտոբուսով տեղափոխել է հեռու բնակվող երեխաներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Տղամարդը հանցագործության մեջ բացահայտվել է մի քանի շաբաթ առաջ։ Տարածված տեսանյութում երևում է, որ ճանապարհորդության ընթացքում վարորդը երեխային դիմում է անցանկալի մեկնաբանություններով, սեռական բնույթի էպիտետներով, մի քանի անգամ թեքվում է դեպի նա ու սեղմում նրա ձեռքը։ Փաստի հրապարակումից հետո դպրոցի տնօրենը հրաժարական է տվել։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ իրավապահները դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են հանցագործություն կատարած անձին։
«Հետաքքննությամբ պարզվել է, որ Վանիի մունիցիպալիտետի դպրոցներից մեկի միկրոավտոբուսի վարորդ Թ.Մ.-ն ճամփորդության ընթացքում սեռական բնույթի խոսակցություն է սկսել անչափահաս աղջկա հետ և նրա կամքին հակառակ դիպչել նրա մարմնին»,- ասված է հաղորդագրությունում։
Գործը քննվում է քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» ենթակետով, որը նշանակում է նախնական իմացությամբ անչափահասին այլ սեռական գործողություն հարկադրել։
Եթե հանցագործությունն ապացուցվի, վարորդին սպառնում է 9-ից 15 տարվա ազատազրկում։
