Վանիի շրջանի գյուղերից մեկի հանրային դպրոցի տնօրենի ամուսինը, որը ապահովել է դպրոցից հեռու ապրող երեխաների փոխադրումը, մեղադրվում է անչափահաս աշակերտի նկատմամբ անպարկեշտ արարքի մեջ։ Ենթադրյալ հանցագործության տեսագրությունը նկարահանել է տուժողը։ Վարորդը՝ մոտ 60-ամյա տղամարդը, երեխային դիմել է անցանկալի մեկնաբանություններով և սեռական բնույթի էպիտետներով, մի քանի անգամ թեքվել է դեպի նա և հպվել ձեռքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«- Նստում ես մեքենան, ոչ նայում ես, ոչ բարևում ես, նեղացած քայլում ես։ Ինչո՞ւ ես նեղացել, քեզ վիրավորե՞լ եմ:
- Չէ, ամեն օր տրամադրություն չունեմ:
- Երբեք տրամադրություն չունես, երբ քեզ հետ եմ: Աղջիկ, նայիր այստեղ»,- դիմում է տղամարդը աշակերտին։
«- Չեմ սիրում, երբ ինձ դիպչում են։
- Մազերդ մի կողմ տար: Ի՞նչ եղավ, մենք ուղղակի ընկերներ ենք, ես քեզ ուրիշ բան հո չեմ ասում:
- Ես նույնիսկ ընկերներիս չեմ թողնում ինձ դիպչել, նման բաներ չեմ սիրում։
- Կամուսնանաս, կգնաս, կընդունվես։ Սրանից հետո ասելու ես, որ դիմացը չեմ նստի։ Արի ընկերություն անենք, քանի այսպիսին ես, ինչ կլինի... ա՜յ, որ նայում ես, հրաշալի է։ Ինձ նայիր: Ի՞նչ կլինի, երբեմն այդպես ժպտա մեքենա նստելիս, քեզ չեմ ուտի։ Ուզում ես ասել, որ հոգնեցրի քեզ, հանգիստ թողնեմ չէ՞։
- Չէ, ուղղակի չեմ սիրում այսպիսի բաներ, որ ինձ դիպչում են»:
Տեսանյութը տարածել է լրագրող Էլիսո Կիլաձեն։ Նրա խոսքով՝ միկրոավտոբուսի վարորդը Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Ախոբաձեի ազգականն է, նրան պաշտպանում է տեղի ոստիկանությունը։ Էլիսո Կիլաձեն Վանիի ոստիկանապետ Դավիթ Լորթքիփանիձեին մեղադրում է իր լիազորությունները չարաշահելու և տուժող աշակերտի նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ։
Տեսանյութի հրապարակումից հետո Կիլաձեն գրել է նաև, որ դպրոցի տնօրենը հեռացել է պաշտոնից։
«Վրաստանի լուրերը» կապ է հաստատել դպրոցի տնօրենի հետ։ Նա մեկնաբանություն չի արել։ Վանիի կրթական ռեսուրս կենտրոնի պետի խոսքով, դպրոցի տնօրենն օրեր առաջ է աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել:
ՆԳՆ-ից հայտնում են, որ անչափահասների նկատմամբ հնարավոր անպարկեշտ արարքի փաստով հետաքննությունը սկսվել է մայիսի 1-ին՝ Վանիի շրջանային բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա։ Հետաքննության շրջանակներում անչափահասները այդ օրը ծնողների ներկայությամբ հարցաքննվել է։
«Հաջորդ օրերին կատարվել են նաև մի շարք քննչական գործողություններ, որոնց թվում՝ լրացուցիչ հարցաքննվել են գործի հետ կապ ունեցող անձինք, դպրոցի աշակերտներ, դպրոցի ուսուցիչներ։ Գործը քննվում է, կատարվում են բոլոր անհրաժեշտ դատավարական և քննչական գործողությունները»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 141 հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է չափահաս անձի կողմից 16 տարին չլրացած անձի նկատմամբ առանց բռնության անպարկեշտ արարքին։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ինը տարի ժամկետով։
Ըստ գրանցված հանցագործությունների վիճակագրության՝ 2023 թվականի հունվար-մարտին անպարկեշտ արարքի հոդվածով հետաքննություն է սկսվել 19 դեպքով, որից 9-ը բացահայտվել է, իսկ 2022 թվականի ընթացքում գրանցվել է 118 նման հանցագործություն, որոնցից ՆԳՆ-ն բացահայտել է ընդամենը 78 դեպքը: