Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Գործակալների ռեգիստրում» ավելի քան 450 հասարակական կազմակերպությունների գրանցումից հետո ռուսական օրենքի դեմ Սահմանադրական դատարանում ներկայացված 4 հայցերն «էլ ավելի անհեռանկարային» են դարձել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Այս հայցը իրավական տեսակետից արդեն անհեռանկարային էր։ Այն բանից հետո, երբ «Սիրցխվիլիա» կազմակերպությունը հանդես եկավ խոստովանությամբ և խոստովանեց, որ այս օրենքը ոչ խարանում է, ոչ էլ սահմանափակումներ է դնում, Արդարադատության նախարարությունում գրանցված ավելի քան 450 կազմակերպություններից հետո այս հայցն էլ ավելի անհեռանկարային դարձավ։ Սրան գումարվեց այն, որ ոչ կոմպետենտ մարդիկ ներկայացնում էին առանց այն էլ անհեռանկար հայցը, գիտեք անունները, ովքեր էին՝ Բուրջանաձեն, Բեսելիան և այլն։ Այս օդիոզ «էնջեոշնիկներն» ու քաղաքական գործիչները։ Ըստ այդմ՝ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ իրավական հեռանկար պետք է ունենա այս հայցը»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Իրակլի Կոբախիձեն։
Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, 122 հասարակական և լրատվական կազմակերպություններ, 38 ընդդիմադիր պատգամավորներ, «Մթիս Ամբեբի» և «Ստուդիա Մոնիտոր» լրատվամիջոցները։ Նրանք պնդում են, որ օրենքը հակասում է Սահմանադրության մի քանի հոդվածների, ուստի պետք է չեղյալ համարվի։ Հայցվորները Սահմանադրական դատարանից պահանջում են դադարեցնել վիճարկվող նորմերի գործողությունը՝ մինչև գործով վերջնական որոշման կայացումը։
Օգոստոսի 29-31-ը տեղի է ունեցել մեկ վարույթում համակցված հայցադիմումների վերաբերյալ ՍԴ-ի կարգավորող նիստ։ Սահմանադրական դատարանի պլենումը արդեն 9-րդ օրն է, ինչ քննարկում է՝ հայցերն ընդունելի (ամբողջությամբ կամ մասնակի) ճանաչելու, օրենքի գործողությունը դադարեցնելու որոշում ընդունելու հարցը։
Ընդդիմադիր պատգամավորներ Անա Նացվլիշվիլին և Թամար Կորձաիան սեպտեմբերի 6-ին կոչ են արել Սահմանադրական դատարանի դատավորներին ժամանակին որոշում կայացնել։ Նացվլիշվիլիի խոսքով՝ ամեն օր, երբ դատարանը չի դադարեցնում ռուսական օրենքի գործողությունը, դադարեցվում է Վրաստանի եվրաինտեգրումը։
Ռուսական օրենքի հիման վրա ստեղծված հատուկ ռեգիստրում ավարտվել է այն հասարակական և լրատվական կազմակերպությունների կամավոր գրանցման ժամկետը, որոնք իրենց եկամուտների ավելի քան 20%-ը ստացել են արտասահմանից։ Կազմակերպությունների ընդհանուր թվի մոտ 1․5%-ը գրանցվել է որպես «օտարերկրյա ուժի շահեր կրող»։