Ախալցիխեի սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցությունը լուծարվել է

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ախալցիխեի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ընդդիմադիր «Ազգային շարժում» խմբակցությունը լուծարվել է։ Խմբակցության կազմում ընդգրկված 6 անդամները լքել են նաև կուսակցությունը։ Նրանց պարզաբանմամբ՝ կուսակցության նախագահի ընտրություններում իրենք աջակցել են Նիկա Մելիային, ինչի պատճառով էլ նոր ղեկավարությունը նրանց հեռացրել է։ Պատգամավորները կշարունակեն իրենց աշխատանքը, որպես սակրեբուլոյի անկախ անդամներ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Անցյալ տարի, երբ կուսակցության նախագահի ընտրություններն էին, Ախալցիխեի շրջանային կազմակերպությունը սատարում էր Նիկա Մելիային։ Նոր նախագահի [Լևան Խաբեիշվիլի] ընտրությունից հետո կուսակցության ղեկավարությունը 7 ամիս չի շփվել մեզ հետ։ Նրանք մի քանի անգամ եղել են մեր տարածաշրջանում, բայց չեն եկել Ախալցիխե։ Նույնիսկ կուսակցության համագումարին չեն հրավիրել»,- ասում է խմբակցության նախկին նախագահ Դավիթ Ախալկացին։

Լևան Խաբեիշվիլին «Ազգային շարժման» նախագահ է ընտրվել այս տարվա հունվարին։ Կուսակցության գործող նախագահ Նիկա Մելիան նույնպես մասնակցել է ընտրություններին, սակայն պարտվել է։

Խաբեիշվիլիի՝ կուսակցության նախագահ ընտրվելուց հետո խորհրդարանի անդամներ Խատիա Դեկանոիձեն և Ռոման Գոցիրիձեն լքել են «Ազգային շարժումը»։

Ախալցիխեի մունիցիպալիտետի սակրեբուլոյում գրանցվել է ընդհանուր առմամբ երեք խմբակցություն՝ «Վրացական երազանք», «Ազգային շարժում» և «Ախալցիխեն հանուն Վրաստանի»։

Ախալցիխեի մունիցիպալիտետի սակրեբուլոն ունի 38 անդամ։

Ախալցիխեի քաղաքային խորհրդի կողմից «Վրաստանի լուրերին» 2023 թվականի մարտին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո գործող քաղաքային խորհրդի խմբակցություններից և ոչ մեկը վարչական-իրավական ակտերի նախագծեր չի ներկայացրել, ոչ մի խմբակցություն ժամանակավոր աշխատանքային խմբի ստեղծման խնդրանք չի ներկայացրել, խմբակցություններից ոչ մեկը հարցեր չի ուղարկել ավագանու ստեղծած մարմիններին և ավագանուն հաշվետու պաշտոնյաներին, խմբակցությունները չեն հրավիրել սակրեբուլոյի արտահերթ նիստ։

2022 թվականին տեղական բյուջեից Ախալցիխեի մունիցիպալիտետի սակրեբոլոյի խմբակցությունների նախագահների և նրանց տեղակալների աշխատավարձերի համար ծախսվել է 290 712 լարի, ճանապարհածախսի և վառելիքի ծախսերի համար՝ 38 090 լարի,  ընդհանուր 328 802 լարի։

«Վրացական երազանք» խմբակցության նախագահն ունի միաժամանակ 7 տեղակալ։ Նրանցից յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը կազմում է 1 760 լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):