Թբիլիսիի քաղաքային դատարանը Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի բուժքույր Մեգի Բաքրաձեի մահվան գործով նույն կլինիկայի նախկին բժիշկ Վիոլետա Ինասարիձեին, ինչպես նաև բուժքույր Թեա Գզիրիշվիլիին և վերակենդանացման բաժանմունքի կրտսեր բժիշկ Բեքա Լիպարտելիանիին մեղավոր է ճանաչել սպանության գործով անձնական դրդապատճառներով սուտ ցուցմունք տալու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Դատավոր Նինո Էլիաշվիլիի որոշմամբ Վիոլետա Ինասարիձեն և Բեքա Լիպարտելիանին դատապարտվել են 3 տարվա ազատազրկման, իսկ Թեա Գզիրիշվիլին՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ինասարիձեն ու Գզիրիշվիլին դատարանի նիստերի դահլիճում ձերբակալվել են դատավճռի հրապարակումից անմիջապես հետո։ Ինչ վերաբերում է Լիպարտելիանիին, ապա նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Գործի դատախազ Թամար Իակոբիձեի խոսքով, դատարանում հետազոտված ապացույցները հաստատել են, Մեգի Բաքրաձեի մահվան գործով որպես վկա հարցաքննվելիս «Ախալցիխեի Իմեդի կլինիկա» ՍՊԸ-ի բժիշկը, բուժքույրը և վերակենդանացման բաժանմունքի կրտսեր բժիշկը խոչընդոտել են արդարադատությանը և հետաքննությանը և բժշկի պատասխանատվությունից խուսափելու դրդապատճառով կեղծ տեղեկություններ են ներկայացրել։
«Հարցաքննության ժամանակ ամբաստանյալները հայտնել են, որ հետպատվաստումային հատուկ սենյակում գտնվող Մեգի Բաքրաձեի առողջական վիճակի վատթարացումից հետո իմունիզացիայի բժիշկն իրենց ներկայությամբ հիվանդին ադրենալին է ներարկել, թեև քննությամբ պարզվել է, որ իրականում ամբաստանյալը տուժողին ադրենալին չի ներարկել»,- ասել է դատախազը։
Վիոլետա Ինասարիձեի փաստաբան Բոնդո Վատիաշվիլին ասել է, որ իրենք դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։
Մեգի Բաքրաձեի ընտանիքի անդամները և նրանց շահերի պաշտպանները պահանջում են պատասխանատվության ենթարկել կլինիկայի տնօրենին և մյուս աշխատակիցներին, որոնց «գործողությունը կամ անգործությունը մահացու ելքի է հանգեցրել»։
27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվել է 2021 թվականի մարտի 18-ին՝ «Իմեդի» կլինիկայում։ Պատվաստումից մոտ 30 րոպե անց նրա վիճակը վատացել է, և նա կոմայի մեջ է ընկել։ Շտապ օգնության բրիգադը Մեգի Բաքրաձեին տեղափոխել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկա, որտեղ նա մահացել է մարտի 19-ին՝ պատվաստումից մոտ 24 ժամ անց։ Բուժքրոջ մահվան հավանական պատճառը անաֆիլակտիկ շոկն է։ Մարտի 20-ին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ բժիշկ Վիոլետա Ինասարիձեն ասել է, որ Մեգի Բաքրաձեին «վայրկյանների ընթացքում» ադրենալին են ներարկել։
Բուժքրոջ մահվան դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը նշանակում է անզգուշությամբ մարդու սպանություն։ Ավելի ուշ Վիոլետա Ինասարիձեին, Թեա Գզիրիշվիլիին և Բեքա Լիպարտելիանիին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածի երկրորդ մասով (կեղծ տեղեկություններ տրամադրելը, որը կատարվել է այլ անձնական դրդումներով), որը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 6 տարի ժամկետով։ 2021 թվականի ապրիլին դատարանը երեք ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ 3000 լարիի չափով։
Վիոլետա Ինասարիձեին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է հիվանդ անձին թողնել իրավիճակում, որը հանգեցրել է նրա մահվան։ Թբիլիսիի քաղաքային դատարանում գործի բովանդակային քննությունը դեռ ավարտված չէ։