Այս օրենքը անհրաժեշտ է վրաց ժողովրդին և նրա ցանկությունն է. Պապուաշվիլին՝ ռուսական օրենքի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Այսօր փորձում են ձեռք բարձրացնել Վրաստանի խորհրդարանի, այսինքն՝ վրաց ժողովրդի վրա։ Վրացի ժողովրդին այս օրենքն անհրաժեշտ է, որպեսզի ավելի շատ իմանան նրանց մասին, ովքեր զբաղվում են քաղաքականության ձևավորմամբ, իմանան, թե ինչ աղբյուրներից են նրանք ֆինանսավորվում, ինչ հնարավոր շահեր են կանգնած նրանց հետևում»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պապուաշվիլիի խոսքով՝ իշխանության աղբյուրը վրաց ժողովուրդն է, ոչ թե որևէ դիվանագետ, հասարակական կազմակերպություն կամ օտարերկրյա քաղաքական գործիչ։

«Վրաց ժողովուրդը ցանկանում է այս օրենքը։ Ուստի, իրականում այսօր վրաց ժողովրդի վրա են ձեռք բարձրացնում, քանի որ վրաց ժողովուրդը չգիտի, թե ով է ազդում իր վրա և որոշումներ է կայացնում առանց այդ իմացության»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Լիագումար նիստում այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը շարունակվում է։ Ինչպես ասել է Պապուաշվիլին, ելույթները կտևեն 1-2 ժամ, որից հետո օրինագիծը կդրվի քվեարկության։

Ապրիլի 15-ին և 16-ին խորհրդարանի դիմաց բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ ռուսական օրենքի ընդունման։ Հատուկ նշանակության ջոկատի անդամները խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառել են պղպեղի սփրեյ և ֆիզիկական բռնության ենթարկել նրանց, հարվածել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է 11 մարդ, որոնց թվում է «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն։ Նրա խոսքով՝ բերման ենթարկելիս ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել։

«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ մարտին, հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, թեև դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի օրենքի վրա, բայց «Վրացական երազանքը» կարող է հաղթահարել այն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):