Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չեն կարողացել պայմանավորվել նախընտրական միավորման շուրջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Գախարիայի կուսակցությունը։ Կոալիցիայի առաջնորդներից «Լելո»-ի անդամ Սաբա Բուաձեն ասել է, որ այս տեղեկությունն իր համար անակնկալ էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մեր կուսակցական շահերը մի կողմ դրեցինք ու ամեն ինչ զիջեցինք, փոխարենը մյուս կողմը խնդրեց վերջնաժամկետ ներքին կոալիցիոն համաձայնության համար։ Ի դժբախտություն մեզ, կարծես թե հակառակ կողմը չկարողացավ ներքին կոնսենսուսի հասնել։ Կոնկրետ որոշումներ կայացնելու համար ընտրությունների ժամանակն արդեն սահմանափակ է։ Ըստ այդմ, այս փուլում համաձայնություն ձեռք չի բերվել։
Մեր և «Լելո»-ի միջև սկսված քննարկումը դրական ակնկալիքներ է ցույց տալիս հաջորդ գումարման խորհրդարանում համագործակցության վերաբերյալ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Հանուն Վրաստանի»-ն շնորհակալություն է հայտնում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով, ըստ կուսակցության, կարևոր դերակատարություն ունի երկրում ընթացող քաղաքական գործընթացներում։
«Հենց նրա նախաձեռնությամբ ու հրավերով մենք ներգրավվեցինք այս մի քանի օրերին ընթացող քաղաքական քննարկմանը։ Նաև շնորհակալություն ենք հայտնում «Լելո»-ին քննարկմանը մասնակցելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Այսօր սպասվում էր Գիորգի Գախարիայի և Մամուկա Խազարաձեի հերթական հանդիպումը նախագահի աշխատակազմում։ Մի քանի ժամ առաջ Խազարաձեն ասել էր, որ իր կոալիցիայում դիրքորոշումները գրեթե համաձայնեցվել են։
«Նախագահի ակտիվ մասնակցությամբ այս գործընթացը սկսվեց, շարունակական էր և շարունակվում է։ Ճիշտն ասած, այս հայտարարությունը ինձ համար լրիվ անակնկալ էր, քանի որ երեկվա տվյալներով սկզբունքային հարցերի շուրջ որոշակի համաձայնություն ունեինք, երկու կողմից էլ կային շատ հստակ ակնկալիքներ։ Այս բանակցությունների հաջող ավարտը և Գախարիայի թիմի հետ համաձայնության հասնելը լիակատար աջակցություն ունի «Լելո»-ի ներսում»,- ասել է Սաբա Բուաձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում։
Ըստ Բուաձեի, կոալիցիայի ներսում ոչ ոք սկզբունքային առարկություն չունի այս հարցի շուրջ։