ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Վրաստանի կառավարությանը կոչ է արել բարեփոխումներ իրականացնել, մեծացնել ԵՄ արտաքին քաղաքականության հետ համապատասխանությունը և ուժեղացնել հակաարևմտյան ապատեղեկատվության դեմ պայքարը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Ասոցացման խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ջոզեֆ Բորելը, դիմելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, նշել է, որ վերջինիս առաջին արտասահմանյան այցով Բրյուսել գալը ցույց է տալիս նրա լուրջ վերաբերմունքը Վրաստանի եվրոպական ուղու նկատմամբ։
«Մենք մտել ենք մեր ռազմավարական հարաբերությունների նոր փուլ... Ձեզ դժվար գործ է սպասվում։ Թեկնածու երկիր լինելը պահանջում է նոր մակարդակի ջանքեր, ինչպես նաև մեծացնում է իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, բոլոր կուսակցությունների պատասխանատվությունը: Յուրաքանչյուր վրացի պետք է ներգրավված լինի բարեփոխումների իրականացման գործում»,- ասել է Ջոզեֆ Բորելը՝ նշելով, որ երեք ուղերձ ունի Վրաստանին.
«Առաջին հերթին պետք է արագացնել բարեփոխումները, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների իրականացումը, որպեսզի կատարեք Եվրահանձնաժողովի հանձնարարականի ինը քայլերը։ Դրա համար դուք ունեք ուժեղ քաղաքացիական հասարակություն, և կարևոր է, որ բոլորը, ինչպես ասացի, ներգրավված լինեն: Սա պահանջում է վճռական քայլեր՝ նվազեցնելու քաղաքական լարվածությունը։
Երկրորդ՝ Եվրամիությունը միություն է, որը հիմնված է ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա։ Այս հիմքը գնալով ավելի կարևոր է դառնում, քանի որ մենք ապրում ենք շատ բարդ և վտանգավոր աշխարհաքաղաքական համատեքստում: Մենք ողջունում ենք ձեր ռազմավարական ընտրությունը ԵՄ անդամակցության հարցում։ Մենք նշում ենք, որ մեր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշումներին համապատասխանությունն աճել է՝ փոքր-ինչ ավելացել է, բայց, ի վերջո, կա աճ։ Առաջիկա տարիներին սպասում ենք համապատասխանության զգալի աճի:
Մենք նաև անհանգստացած ենք Վրաստանում հակաարևմտյան ապատեղեկատվության և հռետորաբանության տարածմամբ և կոչ ենք անում կրկնապատկել ձեր ջանքերը՝ պայքարելու տեղեկատվական մանիպուլյացիայի և արտաքին միջամտության դեմ։ Մենք դա կտեսնենք ԵՄ առաջիկա ընտրություններում, միգուցե տեսնենք նաև ձեր ընտրություններում։
Եվ երրորդ՝ այս տարին Վրաստանի ժողովրդավարության համար կարևոր փորձություն է լինելու։ Ես սա կապում եմ ձեր ընտրական գործընթացի հետ։ Մենք ողջունում ենք մինչ այժմ իրականացված ընտրական բարեփոխումները և կոչ ենք անում դրանք ավարտին հասցնել մինչև հաջորդ ընտրություններ՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի բոլոր համապատասխան առաջարկությունները՝ անցկացնելու ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Ջոզեֆ Բորելը։
Եվրամիության բարձր ներկայացուցչի խոսքով՝ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ ինքը Վրաստանում էր, Թբիլիսիի փողոցներում ամենուր հանդիպել է Եվրամիության դրոշների, ինչը ցույց է տալիս Վրաստանի քաղաքացիների «հստակ նվիրվածությունը» Եվրամիությանը։
«Դուք պարտավորություն ունեք արդարացնել այդ ակնկալիքները, և մենք նաև պարտավոր ենք օգտագործել այս պատմական հնարավորությունը ձեզ հետ և ամրապնդել մեր ջանքերը՝ Վրաստանը Եվրամիության անդամ դարձնելու, ձեր կայունությունը բարձրացնելու համար՝ ձեր անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով»,- ասել է Բորելը։
Փետրվարի 20-ին Բրյուսելում կայացել է Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի 8-րդ նիստը։ Նիստը նախագահում էր Ջոզեֆ Բորելը, վրացական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Եվրահանձնաժողովը ներկայացնում էր Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։
