Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակից երթ կանցկացվի դեպի ՆԳ նախարարաություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Ռուսական օրենքի» նախաձեռնումից մինչ օրս ոստիկանությունը շինծու մեղադրանքներով ձերբակալել է բողոքի ակցիային մասնակցող ավելի քան 200 մարդու, իսկ տասնյակ մարդիկ տուգանքներ են ստացել չկատարած իրավախախտումների համար։ Հարյուրավոր մարդիկ կանչվում են հարցաքննության՝ առանց որևէ պատճառաբանության սկսված հետաքննության շրջանակներում։
Ոստիկանության կողմից դաժան ծեծի են ենթարկվել տասնյակ մարդիկ, որոնցից մի քանիսը դեռ բուժում են ստանում։
Մենք ցանկանում ենք իրավական պետություն, որտեղ.
- ոստիկանությունը մեզ կպաշտպանի,
- իշխանության ձեռքին քաղաքական զենք չի լինի,
- ոստիկանների երեխաները կհպարտանան իրենց ծնողների պահվածքով,
- ոստիկանը բռնելու համար կհետապնդի հանցագործներին, այլ ոչ թե ուրախ, հայրենասեր, ազատության համար պայքարող ու կիրթ երիտասարդներին։
Մենք չենք ուզում, որ մեր հասակակիցներն ու ընկերները ամոթից թաքցնեն այն, ինչ անում են իրենց ոստիկան ծնողները: Նրանց երեխաները նույնպես մեզ հետ պայքարում են Վրաստանի եվրոպական ապագայի համար։
Այսօր, ցավոք, ոստիկանությունը ենթարկվում է ոչ թե օրենքին, այլ Իվանիշվիլին, ով տարված է դավադրության տեսություններով և դարձել է գլխավոր բռնարարը։
Ներքին գործերի նախարար Գոմելաուրին Իվանիշվիլիի նախկին անձնական թիկնապահն է, և նա Վրաստանի ոստիկանությունը դարձրել է Իվանիշվիլիի անձնական անվտանգության ծառայությունը։ Սա վիրավորում է ցանկացած վրացու։
Ուստի 2024 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվենք Ազատության հրապարակում և երթով շարժվենք դեպի ՆԳՆ՝ որպեսզի նայեն հայելու մեջ և ոստիկաններին ցույց տանք, թե ինչպես են նրանք երևում, երբ հարձակվում են Վրաստանի հանուն ավելի լավ ապագայի համար պայքարող մեր քույրերի, եղբայրների և երեխաների վրա։
Այս երթով համերաշխություն հայտնենք բողոքի ակցիայի մասնակից բոլոր ձերբակալված, բանտարկված և վիրավոր ընկերներին։
Այո՛ Եվրոպային։
Ո՛չ ռուսական օրենքին»,- ասված է երթի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ի լիագումար նիստում։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։ «Վրացական երազանքը» ծրագրում է մայիսի 27-28-ին հաղթահարել նախագահի վետոն։ Ռուսական օրենքի դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում ավելի քան մեկ ամիս։