Այսպես կոչված լուսանկարիչների գործով դատախազությանը պարտավորեցվել է բարոյական վնաս փոխհատուցել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրող կողմին պարտավորեցրել է բարոյական վնասի փոխհատուցում վճարել՝ հօգուտ 2011 թվականին լրտեսության համար դատապարտված լուսանկարիչների։ Լուսանկարիչներից Նաթիա Գեդենիձեի խոսքով՝ դատարանը ապրիլի 27-ին բավարարել է նրանց խնդրանքը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Թվերը նշանակություն չունեն: Այստեղ կարևոր է, որ սա Վրաստանի դատավարության պատմության մեջ առաջին նախադեպն է։ Այդպիսի մեխանիզմ չի եղել, և բարոյական վնասները չեն փոխհատուցվել, հատկապես նման հոդվածով, որը ներկայացվել է մեզ։ Մենք միշտ հավատում էինք, որ արդարությունը կհաղթի»,- մամուլի ասուլիսում ասել է Գեդենիձեն։

«Մենք լուսանկարել ենք մայիսի 26-ի հանրահավաք ցրելը։ Դատական ​​գործընթացի ընթացքում պարզվեց, որ մայիսի 26-ն է եղել այն հիմնական պատճառը, որ նախորդ իշխանությունը մեզ պատժել է, պիտակավորել որպես լրտես։ Ամենախիստ պատժաչափով մեզ ուղարկեցին Գլդանիի բանտ, որտեղ ամեն պահ ենթարկվում էինք ճնշումների, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների, որոնք կատարվում էին հրամանների հիման վրա։

Գործին տեղյակ էին իշխանության այն ժամանակվա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, և մինչ օրս նրանցից ոչ ոք համարձակություն ու մարդասիրություն չուներ ընդունելու այս ապօրինի հրամանը, որը արձակվել էր մեր նկատմամբ։ Սաակաշվիլին, Մերաբիշվիլին և Ադեիշվիլին ուղղակիորեն որոշեցին մեր ճակատագիրը, նրանցից ոչ ոք չընդունեց իր մեղքը։ Սա շինծու մեղադրանք էր։ Մեզ ստիպեցին խոստովանել՝ սպառնալով վերացնել մեր ընտանիքը»,- ասել է Գիորգի Աբդալաձեն։

2011 թվականի հուլիսի 7-ին Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության վարչության աշխատակիցները լրտեսության մեղադրանքով ձերբակալել են «ԵՊԱ» մամուլի ֆոտոգործակալության ֆոտոլրագրող Զուրաբ Քուրցիկիձեին, արտաքին գործերի նախարարության լուսանկարիչ Գիորգի Աբդալաձեին, Նախագահի աշխատակազմի լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեին և նրա կնոջը՝ «Փրայմ-Թայմ» թերթի ֆոտոխմբագիր Նատիա Գեդենիձեին: Լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների մի մասը բողոքել է լուսանկարիչների ձերբակալության դեմ։

Հուլիսի 22-ին քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Էսեբուան բոլոր չորս մեղադրյալներին մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ, սակայն նրանց ազատ է արձակել՝ համաձայնության հիման վրա: Մեղադրական դատավճռով Նաթիա Գեդենիձեն դատապարտվել է 1 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման, Զուրաբ Քուրցիկիձեն՝ 3, իսկ Գիորգի Աբդալաձեն ու Իրակլի Գեդենիձեն՝ 4-ական տարի ժամկետով։

Իշխանափոխությունից հետո կատարվել է վերաքննություն և բացառվել է լուսանկարիչների կողմից հանցագործության կատարումը։ Դատախազության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ Գիորգի Աբդալաձեն, Զուրաբ Քուրցիկիձեն և Իրակլի Գեդենիձեն ակտիվորեն լուսաբանել են 2011 թվականի մայիսի 26-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հակակառավարական ցույցի ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնությունների և իրավապահների կողմից ուժի կիրառման փաստերը։ Նրանց արած լուսանկարները մեծ հնչեղություն են առաջացրել աշխարհի առաջատար մամուլի գործակալություններում, ինչը բացասաբար է անդրադարձել կառավարության վարկանիշի վրա։ Գործի նյութերի համաձայն՝ լուսանկարիչներին ստիպել են եղել խոստովանել մեղքը: Տան խուզարկության ժամանակ ամուսիններ Գեդենիձեներին ցույց են տվել իրենց համակարգչից անօրինական ճանապարհով ձեռք բերված լուսանկարը և սպառնացել, որ կտարածեն այն, եթե նրանք խոստովանական ցուցմունք չտան։

2018 թվականին Վերաքննիչ դատարանն ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և ամբողջությամբ արդարացրել դատապարտված լուսանկարիչներին։

Լուսանկարիչների գործով քաղաքային դատարանը՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար հակահետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյյ՝ Դավիթ Դևնոզաշվիլիին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ N8 բանտի նախկին տնօրեն Ալեքսանդր Մուխաձեին՝ «Քիլերա» մականունով՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Մուխաձեն հետախուզման մեջ է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):