Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ուշադրություն է հրավիրել նաև Վրաստանում առաջիկա ընտրությունների կարևորության վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են։ Շատ կարևոր է, որ դրանք անցկացվեն ազատ և արդար։ Սա հիմք է հանդիսանում թեկնածուի կարգավիճակի հաջորդ գործընթացի զարգացման համար»,- հայտարարել է կանցլերը։
Օլաֆ Շոլցի խոսքով՝ Գերմանիան ի սկզբանե աջակցել է Վրաստանի եվրոպական հեռանկարին, այն կմնա հուսալի գործընկեր և կշարունակի աջակցել Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և մրցակցային միջավայրում անցկացնելը Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 9 առաջարկություններից մեկն է, որը պետք է կատարվի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու փուլին անցնելու համար։
Մամուլի ասուլիսից հետո, լրագրողների հետ զրույցում Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Գերմանիայի հստակ աջակցությունը տարեվերջին շատ կարևոր կլինի Վրաստանի համար։
«Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերին, և մենք հուսով ենք, որ այս տարի երկիրը ամբողջությամբ կունենա Գերմանիայի և Եվրոպական խորհրդի աջակցությունը, և հուսով ենք, որ դրական որոշում կկայացվի, ոչ թե այնպիսի որոշումը, ինչպիսին կայացվեց 2022 թվականի հունիսին։ Բոլորդ հիշում եք, որ այն ժամանակ անարդար որոշում կայացվեց, որով մի շարք կազմակերպություններ փորձեցին երկրում հեղափոխություն կազմակերպել։ Հուսով եմ, որ այս տարի գործընթացներն այս ուղղությամբ չեն զարգանա»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ անարդարություն է, որ Եվրամիությանն անդամակցելու շուրջ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունները սկսվել են, իսկ Վրաստանի հետ՝ ոչ։