«Այսօր, երբ տեսնում ենք քաղաքացիների սաստիկ ծեծված վիճակը, պետք է խոստովանենք, որ, ըստ էության, այսօր ավերված է ողջ Վրաստանը՝ անկախ նրանից, թե ով որտեղ է կանգնած։ Ազատ քաղաքացիների նկատմամբ այս մասշտաբի բռնությունը և դրա նոր դրսևորումը մեզ վերադարձնում է անցյալ, ինչը նշան է, որ եթե մենք դրան վերջ չդնենք, դժվար ժամանակներ են սպասվում և՛ երկրին, և՛ ողջ հասարակությանը», - ասել է Փոթիի և Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլը (Բերբիճաշվիլին)։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Դեկտեմբերի 8-ին կիրակնօրյա քարոզի ժամանակ մետրոպոլիտ Գրիգոլն ասել է, որ մարդկանց նկատմամբ ցուցաբերվող դաժանությունը ճանապարհ է նախապատրաստում հասարակական անզուսպ ոգևորության համար, որը ամենամեծ մարտահրավերն է ներկայացնում պետությանը, ժողովրդին և եկեղեցուն։
«Ոչ վաղ անցյալում մենք լսեցինք ուղղափառությունը պետական կրոն հռչակելու նման նախաձեռնության մասին, և եթե պատկերացնում ենք ուղղափառության հռչակումը որպես պետական կրոն, դա չի՞ նշանակում, որ քրիստոնեական պետությունը պետք է պաշտպանի մարդու արտահայտվելու աստվածային իրավունքը, նրա ազատ կամքը, որ նա պետք է բացառի բռնությունը ազատ քաղաքացու նկատմամբ և ընդդեմ ազատ կամքը ճնշելուն ուղղված քայլերը։ Դրա ապահովումն այն հիմնական սկզբունքներն են, որոնք ներկայացված են վրաց քրիստոնեական մտքի աստվածաբանական իրավական տեքստերում։ Ողջախոհությունը մեզ կոչ է անում չշեղվել այն սկզբունքներից, որոնք հիմք են հանդիսանում մեր հասարակության կենսունակության ու զարգացման համար»,- ասել է մետրոպոլիտ Գրիգոլը։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանքի» կողմից ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման դեմ։ Ցույցը մի քանի անգամ ցրվել է ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի և այլ հատուկ միջոցների կիրառմամբ։ Հատուկ ջոկատայինները և դիմակավորված անձինք ձերբակալել են ցույցի ավելի քան 400 մասնակիցների, հարձակվել հարյուրավոր ցուցարարների վրա, ֆիզիկական բռնության են ենթարկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ վնասվածքների գտնվելու վայրը, բնույթը և աստիճանը «վստահելի տպավորություն է ստեղծում», որ ոստիկանությունը ցուցարարներին պատժելու համար կիրառել է բռնի մեթոդներ, ինչը խոշտանգում է համարվում։
