«Ջորջիան Մանգանեզը» համաձայնել է Ճիաթուրայի գործադուլ անող հանքագործների պահանջների հետ, բացառությամբ աշխատավարձի բարձրացման և աշխատանքի հին գրաֆիկին վերադառնալու կետերից։ Ընկերությունն առաջարկում է աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները, վերսկսել աշխատանքը և որոշել իրենց հավելավճարներն ու բոնուսները՝ ելնելով աշխատանքի արդյունքում ձեռք բերվող տնտեսական արդյունավետությունից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Հարյուրավոր հանքագործներ տասը օր առաջ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները, այդ թվում՝ ավելացնել աշխատավարձը 40%-ով և վերադառնալ մինչև փետրվարի 1-ը գործող աշխատանքային գրաֆիկին/պլանին։ Նրանցից տասը հոգի չորրորդ օրն է՝ հացադուլ են անում Ճիաթուրայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքի դիմաց բացված վրանում։ Հունիսի 7-ից դադարեցվել է Ճիաթուրայի «Ջորջիան Մանգանեզի» բոլոր օբյեկտների աշխատանքը։
Այսօր մեդիատորի մասնակցությամբ հանդիպում է կայացել ընկերության և գործադուլ անող աշխատակիցների միջև։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ «Ջորջիան Մանգանեզը» հայտնում է իր պատրաստակամությունը շարունակելու միջնորդական գործընթացը և համաձայնում է ստորագրել միջնորդական համաձայնագիր՝ ելնելով ձեռք բերված արդյունքից։
«Ընկերությունն առաջարկում է «Ջորջիան Մանգանեզի» բոլոր աշխատակիցներին, որոնք ցանկանում են սկսել աշխատանքը, անհապաղ բացել ձեռնարկությունները և աշխատողներին տալ 100% աշխատավարձի, իսկ նրանց համար, ովքեր չեն ցանկանում սկսել աշխատանքը մինչև միջնորդական գործընթացի ավարտը, հատուկ աշխատանքային ռեժիմը երկարաձգել մինչև օգոստոսի 1-ը և փոխհատուցել աշխատավարձի 60%-ը»,- ասվում է «Ջորջիան Մանգանեզի» տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունը ևս մեկ անգամ բացատրում է փետրվարի 1-ից հատուկ աշխատանքային ռեժիմի անցնելու և աշխատակիցներին աշխատանքային նոր պայմաններ առաջարկելու պատճառները.
«Համաշխարհային ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման նպատակով Ճիաթուրայում ժամանակավորապես դադարեցվել են մանգանի հանքաքարի արդյունահանումը, հարստացումը և դրա հետ կապված այլ աշխատանքները և արդեն հինգերորդ ամիսն է 3 382 աշխատակցի վճարվում է աշխատավարձի 60 տոկոսը, ինչը ամսական գերազանցում է 6 մլն լարին։
Ֆեռոհամաձուլվածքների համաշխարհային շուկայում ճգնաժամի ֆոնին ընկերությունը հունիսի 5-ին այսպես կոչված հերթափոխային ռեժիմով աշխատող 720 աշխատակցին առաջարկել է փոխել աշխատանքային պայմանները, որպեսզի ընկերությունը չդադարեցնի իր գործունեությունը և Ճիաթուրայի 3 382 աշխատակիցները չմնան առանց աշխատանքի։
Տարիներ շարունակ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատում է 2 662 աշխատակից, բացառությամբ այսպես կոչված հերթափոխով աշխատող աշխատողների։ Փոփոխված աշխատանքային պայմանները նշանակում են երկու հերթափոխով 12-ժամյա աշխատանքային պայմաններից անցում եռահերթանոց 8-ժամյա աշխատանքային պայմանների։ Աշխատողների աշխատավարձերը, հանգիստը և աշխատանքային ժամերը մեկ ամսվա կտրվածքով մնում են անփոփոխ։
«Ջորջիան Մանգանեզը» պնդում է, որ նոր աշխատանքային գրաֆիկի նպատակն է աշխատողներին առաջարկել ավելի լավ, հավասար աշխատանքային պայմաններ և բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։
Ճիաթուրայի մանգանի հանքերի շահագործումը դադարեցվել է փետրվարից։ Աշխատակիցների խոսքով՝ մայիսի 1-ից, երբ իրենց կանչել են ու սկսել են փուլ առ փուլ վերականգնել աշխատանքային գործընթացը, ընկերությունը նոր պայմաններ է առաջ քաշել, ինչը նշանակում է նաև աշխատանքային պլանի և ժամանակացույցի փոփոխություն։ Հանքափորների կարծիքով՝ նոր պլանն անհնար է իրականացնել, ինչը նշանակում է, որ իրականում նրանք կատարած աշխատանքով 20 տոկոսով պակաս են վաստակելու։
Հացադուլ հայտարարելուց հետո հանքափորները առաջ են քաշել հետևյալ պահանջները՝ 40%-ով աշխատավարձի բարձրացում, գործող աշխատանքային գրաֆիկի/պլանի անցում մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը գործող պլանին, բանկային վարկերի տոկոսների կասեցում և վճարման հետաձգում, մինչ այժմ կուտակվածի վճարումը, ապահովագրության փոփոխություն և պայմանների բարելավում, արձակուրդից օգտվելու հնարավորություն, աշխատողներին աշխատանք սկսելու հնարավորություն, սարքավորումների թարմացում, բարելավում, փոփոխություն, սննդի բարելավում, աշխատակիցներին առողջարանից օգտվելու միջոցների տրամադրում, ինչպես դա արվում էր մինչև փետրվարի 1-ը, բյուլետենի օգտագործման դեպքում դրա 100%-անոց փոխհատուցում, հունիսի 7-ից մինչև ձեռնարկությունում աշխատանքային գործընթացի վերականգնումը բաց թողնված օրերի 100% փոխհատուցում, վերահսկողություն անվտանգության ամենաբարձր մակարդակով, ՍՊԸ-ների չեղարկում և վերամիավորում մեկ ընկերության մեջ, բաց հանքի միջոցով նոր տարածքներ շահագործելիս հաշվի առնել տեղի բնակչության կարծիքը։
