Զուգդիդիի շրջանային դատարանը «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակման գործով ձերբակալված Բադրի Էսեբուային մեղավոր է ճանաչել հրազեն ու զինամթերք ապօրինի գնելու և պահելու համար և դատապարտել 4 տարվա ազատազրկման։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Դատավոր Շոթա Բիճիան չի համաձայնել հանցագործության համար առավելագույն պատժաչափ՝ 6 տարվա ազատազրկում կիրառելու մեղադրող կողմի միջնորդությանը։ Դատախազ Միրանդա Ծերեթելիի խոսքով՝ դատավորի պատճառաբանված որոշմանը ծանոթանալուց հետո մեղադրող կողմը կորոշի պատիժը բողոքարկելու հարցը։
«Բադրի Էսեբուան խոստովանել է նշված հանցագործությունը։ Դատարանը հաշվի է առել մեղադրյալի խոստովանությունը և այն, որ նա նպաստել է արագ արդարադատության իրականացմանը»,- ասել է Էսեբուայի փաստաբաններից Խաթունա Ջանաշիան։
35-ամյա Բադրի Էսեբուան, ով հետախուզվում էր 2020 թվականից՝ «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղի վրա հարձակման համար, ձերբակալվել է 2023 թվականի փետրվարի 8-ին Զուգդիդիի մունիցիպալիտետի Ջիխաշքար գյուղում։ Դատախազության տվյալներով՝ ձերբակալության ժամանակ մեղադրյալի մոտ հայտնաբերվել է Մակարով տեսակի հրազեն և զինամթերք։ Դատական նիստում փաստաբանն ասել է, որ իր պաշտպանության տակ գտնվող անձը զենք չի կիրառել, հանցագործություն չի կատարել։
2020 թվականի հոկտեմբերի 21-ին Բադրի Էսեբուան հրազենով և նռնակներով զինված ներխուժել է Զուգդիդի քաղաքի Զվիադ Գամսախուրդիայի անվան պողոտայում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և պատանդ վերցրել 43 մարդու։ Հարձակվողը պատանդներին ազատ արձակելու դիմաց պահանջել է 500 000 դոլար և տարածքն ապահով լքելու երաշխիքներ, հակառակ դեպքում սպառնացել է սպանել պատանդներին։ Բանակցությունները տևել են մոտ յոթ ժամ։ Ուշ գիշերը Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության այն ժամանակվա տնօրեն Ավթանդիլ Գալդավան բերել է փրկագնի գումարը, որից հետո հարձակվողը ոստիկանության տնօրենի ու 3 պատանդների հետ լքել է բանկի շենքի տարածքը։Ինչպես պատանդներն են պատմել, Էսեբուան նրանց թողել է Չխորոծղուի մունիցիպալիտետի Կիրցխի գյուղի անտառ և գումարի հետ միասին անհետացել։
2020 թվականի նոյեմբերի 27-ին Էսեբուային հեռակա մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողության, ահաբեկչական նպատակով պատանդ վերցնելու, հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռք բերելու, կրելու և պահելու համար։ Հանցագործությունները պատժվում են 10-ից 15 տարվա ազատազրկմամբ։ Այս գործով դատավարությունը դեռ չի ավարտվել։
