Քութայիսիի թիվ 2 քրեակատարողական հիմնարկում մահացել է «Խելվաչաուրի ջրի» նախկին տնօրեն, 68-ամյա Վլադիմիր Միքելաձեն, ով դատապարտվել էր պաշտոնական կարգավիճակն օգտագործելով 520 հազար լարի յուրացնելու համար։ Բաթումիի քաղաքային դատարանը հուլիսի 6-ին նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Փաստաբանի խոսքով՝ Միքելաձեն առողջական խնդիրներ է ունեցել, հաճախ է տեղափոխվել բուժհաստատություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Վլադիմիր Միքելաձեն «Խելվաչաուրի ջուր» ՍՊԸ-ն ղեկավարել է 2019-2021 թվականներին։ Դատախազության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ Միքելաձեն ամեն ամիս ֆիկտիվ աշխատանքային պայմանագրեր է կնքել իր վստահելի անձանց հետ, որոնց համաձայն՝ նրանք պետք է իրականացնեին ջրատարի կառույցների պահպանման և մաքրման աշխատանքներ։ Ֆիկտիվ ձևակերպված աշխատող անձանց ամեն ամիս վճարվել են բյուջետային միջոցներ, որոնք տնօրենը ապօրինի յուրացրել է։
Վլադիմիր Միքելաձեն դատարանում գործի քննության ժամանակ բացահայտել է Խելվաչաուրիի նախկին քաղաքապետ Ջումբեր Վարդմանիձեին և ասել, որ 520 հազար լարիից 288 հազար լարին փոխանցվել է Վարդմանիձեին։
«2019-ին ամսական տվել եմ 7 հազար լարի, 2020-ին՝ ամսական 8 հազար լարի, 2021-ին՝ ամսական 9 հազար լարի։ Գրասենյակում էի տալիս, գրասենյակի ետևում մի փոքրիկ սենյակ կա՝ սպասասրահ ու այնտեղ էի տալիս։ Գումարը փոխանցելու պահը ինձ հուշում էր ու զուգարանի դռան մոտ էի փոխանցում։
Եղել է, որ այս գումարը նրա տուն եմ տարել։ Նա ինձ ասում էր, թե երբ կլինի տանը, որ գնամ: Նաև ինձ տվեցին ինչ-որ անձնագրի համար, և ես այնտեղ էի փոխանցում երբեմն 300 լարի, երբեմն 350 լարի, 400 լարի, 500 լարի։ Ինձ զանգահարում էին Թբիլիսիից, ասում էին պետք է գումար փոխանցես այս համարին։ Քաղաքապետը չէր զանգում, ինձ զանգում էր նրա ուղեկիցը»,- դատավորին ասել է Միքելաձեն, ում ցուցմունքը տարածել է «Բաթումելեբին»։ Մեղադրանքների հրապարակումից հետո Ջումբեր Վարդմանիձեն հրաժարական է տվել Աջարիայի կրթության նախարարի խորհրդականի պաշտոնից։ Նախկին քաղաքապետին քրեական պատասխանատվության չի ենթարկվել։