Բարեփոխումները, ներառականությունն ու թափանցիկությունը այժմ ամենաանհրաժեշտն են. Միշել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Բարի վերադարձ Բրյուսել, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի։ Պատմական եվրոպական հեռանկարով դուք հնարավորություն ունեք գծելու Վրաստանի նոր հետագիծը սերունդների համար: Համակարգային բարեփոխումները, ներառականությունը և թափանցիկությունը այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ են։ Վրաց ժողովրդի համար»,- հանդիպումից հետո Twitter-ում գրել է Շառլ Միշելը։

Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես մեկնաբանություն է հրապարակել Twitter-ում։ Նրա խոսքով, Շառլ Միշելի հետ նա ընդգծել է, որ Վրաստանի ձգտումը դեպի Եվրամիություն երբեք այնքան ուժեղ չի եղել, որքան հիմա․ «Մենք հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը ևս մեկ պատմական որոշում կկայացնի և Վրաստանին կտրամադրի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Միշելին՝ Վրաստանի եվրոպական ապագային ցուցաբերած անձնական աջակցության համար»:

Բրյուսել կատարած այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։

Կառավարության աշխատակազմի տեղեկության համաձայն, հանդիպմանը Ղարիբաշվիլին Վարհեյին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել «Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների իրականացման դրական դինամիկայի և Եվրամիության հանձնարարականներն ամբողջությամբ իրագործելու պետության ջանքերի մասին»։ Վրաստանի վարչապետն ուշադրություն է հրավիրել երկրի եվրոպական հեռանկարը ճանաչելու պատմական որոշման վրա և ընդգծել տարեվերջին Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու ռազմավարական նշանակությունը։

Ինքը՝ Օլիվեր Վարհեյը, Twitter-ում գրում է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկման հիմնական հարցը եղել է ԵՄ-ի աջակցությունը՝ Վրաստանի բարեփոխումների ջանքերին։ Ինչպես նշում է եվրահանձնակատարը, նա կոչ է արել Վրաստանի վարչապետին արագացնել 12 առաջնահերթությունների իրականացումը, որպեսզի Վրաստանը կարողանա առաջ շարժվել Եվրամիություն տանող ճանապարհին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):