Բարձրաստիճան պաշտոնյաները մրցում են միմյանց հետ Եվրամիությանը վիրավորելու հարցում․ Հերչինսկի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Տպավորություն ունեմ, որ վերջին ամիսներին ունենք մրցակցություն, մրցույթ Վրաստանի կառավարության անդամների և իշխող կուսակցության անդամների միջև, ովքեր լավագույնս կխարխլեն Եվրամիությունը, ովքեր կասկածի տակ կդնեն այն, ովքեր կվիրավորեն։ Սա իսկապես անընդունելի է։ Սա անընդունելի է մի երկրի կողմից, որը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը»,- ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դիվանագետի խոսքով, Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի դադարեցումը կառավարության որոշումների, գործողությունների և հայտարարությունների արդյունքն է։

«Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, բայց դա տեղի կունենա միայն որոշակի պայմանների համաձայն։ Ցավոք, անցյալ տարին կորցվեց։ Փոխանակ Վրաստանը մոտենար Եվրամիությանը, հեռավորությունն էլ ավելի մեծացավ։ Դա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մյուս երկրները, որոնք ցանկանում են անդամակցել ԵՄ-ին, արագացրել են անհրաժեշտ բարեփոխումները։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ընտրություններից հետո, ով էլ հաղթի ընտրություններում, կվերսկսի աշխատանքը ԵՄ անդամակցության ուղղությամբ։

Հունիսին Եվրամիության խորհուրդը՝ անդամ 27 երկրների ղեկավարները, որոշում կայացրեցին դադարեցնել Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը։ Դա շատ ցավալի է և տխուր, հատկապես մյուս երկրների համատեքստում, որոնք արագացրել են իրենց անդամակցության գործընթացը։ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը դադարեցնելու այս որոշումը կայացվել է Վրաստանում կանխամտածված գործողությունների, որոշումների և հաստատված օրենքների արդյունքում։ Այնպես որ, խնդիրը Բրյուսելում չէ, ոչ էլ Վաշինգտոնում, խնդիրն ու լուծումը Կիևում չէ, խնդիրն ու լուծումը Վրաստանում է։ Վրաստանի կառավարության, խորհրդարանի և իշխող կուսակցության որոշումների, գործողությունների և հայտարարությունների արդյունքում 27 անդամ երկրների ղեկավարներ որոշել են դադարեցնել Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը։

Անցյալ տարվա նոյեմբերին հրապարակված ընդլայնման առաջին զեկույցում մեր ունեցած վճռորոշ պահանջներից մեկը հետևյալն էր՝ դադարեցնել հակաարևմտյան և հակաԵՄ քարոզչությունը, դավադրության տեսությունները, տարօրինակ նարատիվները։ Ցավոք, այս հակաարևմտյան և հակաԵՄ ապատեղեկատվությունը վերջին մեկ տարվա ընթացքում չի դադարել։ Ընդհակառակը»,- ​​ասել է Հերչինսկին։

Հոկտեմբերի 17-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստում Եվրամիության ղեկավարները ևս մեկ անգամ իրենց «լուրջ մտահոգությունն» են հայտնել Վրաստանի կառավարության գործողությունների առնչությամբ, որոնք հակասում են Եվրամիության արժեքներին և սկզբունքներին։ Նրանց կարծիքով, «նման գործողությունները սպառնում են Վրաստանի եվրոպական ուղուն և դե ֆակտո դադարեցնում են անդամակցության գործընթացը»։ Միաժամանակ Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու վրաց ժողովրդին իր եվրոպական ճանապարհին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):