Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) մի խումբ ուսանողներ բողոքում են խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ։ Նրանք գիշերել են համալսարանի շենքում, և ասում են, որ չեն նահանջելու, և մյուս ուսանողներին կոչ են անում միանալ բողոքի ցույցին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Նոյեմբերի 14-ին ԲՊՀ-ի ուսանողները հիմնել են «Գուշագի» երիտասարդական շարժումը։ Ինչպես ասել է նրանցից մեկը՝ Մաթե Ցենտերաձեն, քաղաքում հիմնական և պատմական գործընթացները միշտ սկսվել են Բաթումիի պետական համալսարանից։
«Կցանկանայի կոչ անել բոլոր ուսանողներին, ովքեր այսօր մեր կողքին չեն, որ ապագայում մեզ միանան այս մեծ պայքարում, որը մենք այսօր սկսում ենք համալսարանից և հետագայում շարունակելու ենք քաղաքի փողոցներում։ Մենք կլինենք ամենուր, որտեղ կորոշվի Վրաստանի ճակատագիրը։ Այսօրվանից մենք լինելու ենք մեր երկրի պահակները, մեր ձայների պահապանները, մեր ազատության պահապանները, մեր եվրոպական ապագայի պահապանները և կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել ընդհանուր նպատակին»,- ասել է Մաթե Ցենտերաձեն տեղի ունեցած ճեպազրույցում։
Ուսանողների խումբը բողոքում է նաև, որ համալսարանի ղեկավարությունը մասնակցել է «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավին և «բացահայտորեն ներգրավվել» ընտրությունները կեղծելու մեջ։
Վրաստանի հանրային կապերի համալսարանի (GIPA) և Իլիայի պետական համալսարանի (Iliauni) ուսանողական շարժումներն իրենց համերաշխությունն են հայտնել Բաթումիի ուսանողներին։
