Երգիչ Իրակլի Փիրցխալավան, ով ծագումով Վրաստանից է և երկար տարիներ աշխատում է Ռուսաստանում, հուլիսի 29-30-ը Բաթումիի «Պորտա Թաուերում» (Այբուբենի աշտարակի մոտ) անցկացնելու է EXPO-2023-ը՝ «Վրաստանում անշարժ գույքի ամենամեծ ցուցահանդեսը»։ Միջոցառման կազմակերպիչը նրան պատկանող People անշարժ գույքի գործակալությունն է:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Վրաստանն օտարերկրյա քաղաքացիների համար անշարժ գույք ձեռք բերելու լայն հնարավորություններ է ընձեռում, սակայն, ինչպես ամենուր, կան իր կանոններն ու թակարդները։ Դուք ստիպված չեք լինի ամեն ինչ ինքնուրույն պարզել: Մենք՝ People անշարժ գույքի գործակալությունը, հրավիրում ենք ձեզ առաջին ЕХРО-ին, որը նվիրված է Բաթումիի լավագույն անշարժ գույքին։ Այստեղ դուք կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանները, անձամբ կխոսեք մեր մասնագետների հետ և կհամոզվեք, որ Բաթումիում ձեզ համար իդեալական անշարժ գույք գտնելն իրական է»,- ասվում է Փիրցխալավայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ռուսալեզու կայքում։
Ցուցահանդեսին մասնակցելն անվճար է, և ինչպես ասում է Փիրցխալավան, այն կավարտվի իր համերգով։
People գործակալությունը պոտենցիալ հաճախորդներին տեղեկացնում է Բաթումիում անշարժ գույք գնելու հիմնական առավելությունների մասին, այդ թվում՝ Վրաստանում բնակության թույլտվություն ստանալու, անշարժ գույքի հարկերի բացակայության և հեռահար գնման հնարավորության մասին։
Ցուցահանդեսի կազմակերպիչը որպես մասնակից նշում է վրացական մի շարք շինարարական ընկերություններ՝ Mardi Holding, Terasa Group, Guru Holding, Dreamland Oasis, Elt Business Group, Metro City և այլն։ «Վրաստանի լուրերը» կապ է հաստատել նրանցից մի քանիսի հետ։
«Տերասա Գրուպը» հայտնել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն առանց թույլտվության օգտագործել են իրենց տարբերանշանը և որևէ տեղեկություն չունեն միջոցառման մասին։ «Այս մասին մենք այսօր իմացանք և պատրաստվում ենք որոշակի միջոցներ ձեռնարկել։
«Մետրո հոլդինգից» էլ բացատրել են, որ մինչ այժմ ոչինչ չգիտեին ցուցահանդեսի մասին, և հավանաբար ինչ-որ թյուրիմացություն է եղել։
Elt Business Group-ը նաև ասել է, որ ընկերության տարբերանշանն օգտագործվել է առանց թույլտվության. «Մենք հաստատում ենք, որ բանակցություններ էինք վարում ցուցահանդեսին մասնակցելու համար, սակայն այն բանից հետո, երբ իմացանք, որ դա միջազգային չափանիշների ցուցահանդես չէ, խզեցինք հարաբերությունները»:
«Գումբաթի գրուպ» շինարարական ընկերությունը հայտարարություն է տարածել. «Մենք իսկապես առաջարկ ունեինք, սակայն անմիջապես հրաժարվեցինք մասնակցել միջոցառմանը։ Ընկերության անվանումը և լոգոն օգտագործվում են առանց թույլտվության»:
«Վրաստանի լուրերը» կապ է հաստատել նաև Փիրցխալավայի People գործակալության հետ՝ պարզելու, թե որ ընկերություններն են ներկայացված ցուցահանդեսում։ Ինչպես մեզ փոխանցեց գործակալության ներկայացուցիչը, ցուցահանդեսը նախատեսված էր անցկացնել բաց երկնքի տակ և եղանակային պայմանների պատճառով հնարավոր է հետաձգվի։ Նրանց խոսքով՝ մասնակից ընկերությունների մասին տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ։
Մեկ տարում ՌԴ քաղաքացիները գնել են 474 649 քմ հողատարածք, 6 ամսում գրանցվել է 8 872 անհատ ձեռներեց
