Բաթումիում շինարարության վրա աշխատող 17-ամյա տղան մահացել է բարձրությունից ընկնելու հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 12-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Անչափահասը մասնակցել է Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի Լեոնիձեի 15 հասցեում գտնվող հանրակացարանի տանիքի վերանորոգմանը, որի ժամանակ ընկել է։ Տղան մահացել է մինչև շտապօգնության խմբի ժամանումը։
ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը վերաբերում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը։
ԲՊՀ-ի ուսանողների բնակելի շենքի ճակատի և տանիքի վերանորոգումը իրականացնում է «Ալիգատոր 1» ՍՊԸ-ն։ Պետական համալսարանի և ընկերության միջև 330 հազար լարիի պայմանագիրը կնքվել է ապրիլ ամսին։
