Ոստիկանությունը Բաթումիում ձերբակալել է «Ռետրո» ռեստորանի սեփականատեր Թեյմուրազ Վարշանիձեին։ Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է նա ֆիզիկական բռնություն գործադրում մատուցողի նկատմամբ, նկարահանել է աշխատակիցներից մեկը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Սոցցանցում տարածված տեսանյութի մի հատվածում երևում է, թե ինչպես է ռեստորանի սեփականատերը զրուցում աշխատակիցների հետ ու կտրուկ պահանջ ներկայացնում։
«Այստեղ ինչ կանոն որ հաստատենք, դա կլինի։ Համաձայն չե՞ք։ Վեր կացեք ու հենց հիմա գնացեք: Ինձ իզուր մի խոսեցրեք։ Եթե դուք չեք պատրաստվում անել այն, ինչ մենք՝ ընկերությունը, ասում ենք ձեզ, վեր կացեք ու գնացեք հենց հիմա։ Ես չեմ հասկանում, թե ինչ եք ինձնից ուզում: Գալիս եք աշխատանքի, պետք է անեք այն, ինչ ես եմ պահանջում։ Ես չպետք է անեմ այնպես, ինչպես դուք եք ինձնից պահանջում: Եթե իմ խնդրանքը ձեզ դուր չի գալիս, պետք է վեր կենաք ու հեռանաք։ Դուք կասկածներ ունե՞ք։ Եթե կասկածում եք, կարող եք հիմա հեռանալ»,- ասում է ռեստորանի սեփականատերը։
«Լավ մնացեք։ Արդարության չհասանք»,- ասում է տղան, որը վեր է կենում և պատրաստվում է շենքից դուրս գալ։ Ռեստորանի տիրոջը հավանաբար զայրացրել է անարդարության մասին հիշատակումը. «Ի՞նչ անարդարություն ես տեսնում։ Հեռացիր այստեղից, ես քեզ անարդարություն ցույց կտամ։ Ինձ ինչ վիրավորանք եք հասցնում, հենց հիմա հեռացի՛ր այստեղից»,- դիմում է նա երիտասարդին, բռնում ձեռքից ու հրում դեպի դուռը։ Քաշքշոցը շարունակվել է փողոցում։
Սոցցանցում տեսանյութը տարածած նախկին աշխատակից Մարիա Զոիձեն ասել է, որ մինչև հունիսի 3-ի միջադեպը նույնպես ռեստորանում «արդարադատություն և մարդասիրական վերաբերմունք» չի եղել։
«Հիմնական խնդիրը սկսվեց այն բանից հետո, երբ ռուսների գալուց անմիջապես հետո բերեցին ռուս մատուցողներ, ռուս դիզայներներ և ռուս կեղծ PR-ներ, որոնք ոչ վրացերեն գիտեին, ոչ էլ անգլերեն, և մեզ համար թունավոր աշխատանքային միջավայր էին ստեղծում։ Նրանց աշխատանքի ընդունելուց անմիջապես հետո այդ մարդկանց սկսեցին ներկայացնել որպես վերադաս, և մեզ անընդհատ նսեմացնում էին՝ ելնելով սեփականատիրոջ ռուսամետ վերաբերմունքից»,- ասում է Մարիա Զոիձեն։
Ոստիկանությունը հետաքննությունը սկսել է տեսանյութի հրապարակումից հետո։ Ներքին գործերի նախարարության տեղեկության համաձայն՝ Վարշանիձեն ձերբակալվել է քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։
Այսօր ռեստորան է մտել աշխատանքի տեսչությունը, որը պետք է ուսումնասիրի աշխատակիցների աշխատանքային իրավունքների խախտումը։