«Ֆորմուլա» հեռուստաընկերության ուղիղ եթերում հարձակման է ենթարկվել Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր, «Ազգային շարժում» կուսակցության Բաթումիի կազմակերպության նախագահ Գիորգի Կիրթաձեն։ Տղամարդը ձվեր է նետել Կիրթաձեի վրա ու ձեռքով հարվածել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ինչպես թե ինչ եմ ուզում, գնա այնտեղ։ Հետո ինչ, որ ուղիղ եթերում եմ: Դու Գիորգի Կիրթաձեն չե՞ս։ Դու երկրի դավաճան ես։ Բաց թող ձեռքս։ Ով է ինձ ուղարկել չէ...ինձ ոչ ոք չի ուղարկել, ես անկախ երկրի քաղաքացի եմ։ Ի՞նչ անուն»,- պատասխանել է հարձակվողը Կիրթաձեին, ով փորձում էր պարզել նրա ինքնությունը։
Մի քանի րոպե տևած քաշքշուկը տեղի է ունեցել Վախտանգ Գորգասալի փողոցում՝ «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո» ռուսամետ կուսակցության գրասենյակի մոտ։ «Ֆորմուլա»-ի թղթակից Թամար Թեդիաշվիլիի փոխանցմամբ՝ «միջադեպի ժամանակ հարձակվողին աջակցող անձինք դուրս են եկել «Ալտ-Ինֆո»-ի գրասենյակից և մասնակցել վիրավորանքին։
Կիրթաձեն կարծում է, որ միջադեպի հետևում կանգնած է կառավարությունը, մասնավորապես՝ Պետական անվտանգության ծառայությունը.
«Դա հստակ կազմակերպված էր։ Թե չէ ես չեմ պատկերացնում, որ այս մարդը ձվերը ձեռքին է քայլում փողոցով։ Ոստիկանությունից այնտեղ եկող երիտասարդներին ոչինչ չեմ ասի, բայց ի՞նչ պետք է հետաքննեն։ Իրենց վերադասի տված առաջադրանքը կատարել է այս մարդը, ում, հավանաբար, կյանքում ես երբեք չէի հանդիպել։ Սրա հետևում կանգնած է Պետական անվտանգության ծառայությունը, որը միայն Բիձինա Իվանիշվիլիի կամքը կատարողն է և ոչ մի կերպ կապված չէ այս երկրի անվտանգության հետ։ Նրանց հիմնական գործունեությունը ընդդիմադիրների վրա հարձակումները, շանտաժը կամ տարբեր տեսակի գործողություններ իրականացնելն է։ Ես կգնամ ոստիկանություն հարցաքննության և կասեմ այն ամենը, ինչ նրանք շատ լավ գիտեն և տեսել են ուղիղ եթերում, բայց, իհարկե, վստահ չեմ, որ ինչ-որ բան կստացվի»:
«Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո» գրասենյակից հայտնել են, որ Գիորգի Կիրթաձեի վրա ձվեր նետած տղամարդը կուսակցության համակիր է, ոչ թե անդամ։
«Նա լսել է վիրավորական արտահայտություններ՝ պուտինիստներ, դավաճաններ, ու չի կարողացել էմոցիոնալ ընդունել։ Հետո եղավ քաշքշոց։ Նա նորից անցավ, և երբ լավ լսեց, եկավ ձվերը վերցրեց, գնաց ու դեպքը տեղի ունեցավ»,- ասել է «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո» Բաթումիի գրասենյակի ղեկավար Գիգի Քադիձեն։ Նրա տեղեկություններով՝ ոստիկանության աշխատակիցները հարցաքննության են տարել կուսակցության երկու անդամների, որոնք, ըստ նրա, եղել են ազատողների դերում։
«Սա պետության կառավարման ռուսական ձևն է։ Երբ այլևս ժողովրդին ասելու բան չունես, բացի նման ագրեսիվ պահվածքից»,- այսպես է արձագանքել «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան Բաթումիում տեղի ունեցած միջադեպին։
Հարձակման փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայության քննչական վարչության Աջարիայի Ինքնավար Հանրապետության բաժնում հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է քաղաքական գործունեության հետ կապված բռնությանը։