«Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը պարզ է դարձնում, որ այս ընտրությունները և դրանց արդյունքները չեն կարող լեգիտիմ ճանաչվել, քանի որ դրանք ամբողջությամբ կեղծված են, իսկ ընտրական գործընթացը գողացված է»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Բադրի Ջափարիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Կոալիցիայի այսօր կայացած ճեպազրույցում նշվել է, որ 33 տարիների ընթացքում, ինչ Վրաստանում տեղի են ունեցել բազմակուսակցական ընտրություններ, ԱՄՆ նախագահի կողմից նման հայտարարություն չի արվել։
«Աշխարհի ամենահզոր երկրի՝ ամենահզոր երկրի նախագահի հայտարարության մեջ, որը մեր երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և մեր ժողովրդի եվրաատլանտյան նկրտումների հավատարիմ և հետևողական պաշտպանն է, պարզ ասվում է, որ անվստահություն կա Վրաստանում կայացած ընտրությունների նկատմամբ։ Այս հայտարարության մեջ խոսվում է այն մասին, որ վերջին տարիներին Վրաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական հետընթաց, և այս ընտրություններում մենք տեսանք վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործման, ընտրողներին ահաբեկելու և պարտադրելու բազմաթիվ փաստեր։ Սա այն է, ինչի մասին խոսվում է հայտարարության մեջ, և միևնույն ժամանակ նախագահ Բայդենը պահանջում է հետաքննել այս խարդախությունը, այս գործընթացը»,- ասել է Բադրի Ջափարիձեն։
«Ուժեղ Վրաստանը» պահանջում է, որ ընտրությունները հետաքննվեն ու թափանցիկ ուսումնասիրվեն միջազգային հեղինակություն ունեցող համապատասխան կառույցի կողմից։
«Ամենակարևորը՝ մենք պահանջում ենք բացել և հրապարակել գրանցման մեքենաները, որպեսզի հանրությունը տեսնի հոկտեմբերի 26-ին քվեարկած ընտրողների ցուցակները։ Մենք հստակ կտեսնենք, որ այստեղ կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր Վրաստանում չեն եղել, և նրանց փոխարեն քվեարկել են «Վրացական երազանքի» կողմից վարձված կեղծարարները»,- ասել է Ջափարիձեն։
Ըստ կոալիցիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Սալոմե Սամադաշվիլիի, ժողովրդավարական պետություններից ոչ մեկը չի ճանաչել հոկտեմբերի 26-ի ընտրությունները, քանի որ «կատարվել է հանցագործություն»։
«Այս ընտրությունների արդյունքները ողջունում են միայն Ռուսաստանը, Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները, ռուս քարոզիչները, ովքեր շնորհավորում են վրաց ժողովրդին Ռուսաստանի գրկում վերադարձի կապակցությամբ։ Այս պատմությունը հորինված չէ։ Վրաստանը երբեք չի վերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի, իսկ մենք՝ դեմոկրատական ընդդիմությունը, պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի այս ընտրությունների արդյունքները չխանգարեն երկրի եվրոպական ապագային։ Դրա համար անհրաժեշտ է միջազգային հետաքննություն։
Քանի դեռ հետաքննությունը չի անցկացվել ու ավարտվել, այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել»,- ասել է Սալոմե Սամադաշվիլին։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» (11%), «Միասնություն. ազգային շարժում» (10%), «Ուժեղ Վրաստան» (8.8%) և «Գախարիան հանուն Վրաստանի» (7,7%)։ Նրանց հիմնական պահանջներից մեկը միջազգային հետաքննությունն է։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքում ընդդիմադիրները բարձրաձայնեցին միջազգային ընտրական վարչության կողմից նոր ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են»։
«Վրացական երազանքին» ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Հունգարիան, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Չինաստանը և Վենեսուելան։