Կեսարիա Աբրամիձեի սպանության համար ձերբակալված 26-ամյա Բեքա Ջաիանին նախապես ծրագրել է հանցագործությունը և տրանսգենդեր կնոջը 28 մարմնական վնասվածք է պատճառել։ Նրան մեղադրանք է առաջադրվել այսօր՝ սեպտեմբերի 20-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
Դատախազության տվյալներով՝ քրեական գործով ընթացիկ քննության շրջանակներում Բեքա Ջաիանիի նկատմամբ իրականացվել է գաղտնի քննչական գործողություն՝ գաղտնի աուդիո-վիդեո ձայնագրություն, որտեղ նա խոսել է հանցագործության մանրամասների մասին։
Հետաքննությունը պարզել է, որ սպանությունից մոտ մեկ շաբաթ առաջ Կեսարիա Աբրամիձեն և ամբաստանյալը տարաձայնություններ են ունեցել անձնական հարցի շուրջ, և դրա պատճառով նրանք բաժանվել են։ Գործի նյութերի համաձայն՝ սպանության օրը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15:50-ի սահմաններում, մեղադրյալ Բեքա Ջաիանին Ադամ Միցկևիչի փողոցի խանութներից մեկում գնել է «Օպինելի» ծալովի դանակ և որոշել հանդիպել Կեսարիա Աբրամիձեի հետ։
Քննությամբ պարզվել է նաև, որ Բեքա Ջաիանին ժամը 19։10-ի սահմաններում Սաակաձեի հրապարակի շրջակայքից տաքսիով գնացել է Կեսարիա Աբրամիձեի բնակարան, մտել մոտակա «Նիկորա» խանութ, գնել ալկոհոլային խմիչքներ և ժամը 19։27-ի սահմաններում գնացել Կեսարիա Աբրամիձեի բնակարան։
«Վիճաբանությունից ժամանակ, վրեժխնդրության շարժառիթով, մեղադրյալը նախ ձեռքով հարվածել է Կեսարիա Աբրամիձեին, ապա նույն օրը ձեռք բերած դանակով մարմնի տարբեր հատվածներում վերջինիս 28 վնասվածք է հասցրել։ Ստացած վնասվածքների հետևանքով Կեսարիա Աբրամիձեն տեղում մահացել է»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։
Բեկա Ջաիանիին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար, որը կատարվել է գենդերային հիմքով և առանձնակի դաժանությամբ (քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Թ» և «Մ» ենթակետերով)։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Դատախազությունը դատարանում պահանջում է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Բեքա Ջաիանիին պաշտպանում է հանրային (գանձապետական) փաստաբանը։
