Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը ժամանել է օկուպացված Աբխազիա, որին դիմավորել է դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։ Բժանիայի խոսքով, «յուրաքանչյուր նման հանդիպում կամրապնդի Ռուսաստանի, Աբխազիայի և Բելառուսի ժողովուրդների միջև բարեկամությունը»:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Կարծում ենք, որ տնտեսական զարգացման հարցերը մեզ համար շատ կարևոր են։ Կարճ ժամանակ առաջ մեզ այցելել էր Բելառուսի նախագահը, մենք նախանշեցինք որոշ քայլեր և հուսով ենք, որ դրանց թիվն էլ ավելի կավելանա։ Մենք ուզում ենք խաղաղ ապրել։ Մենք հարգում ենք բոլորին և հարգում ենք մեզ»,- ասել է Բժանիան։
Եվս մեկ հանդիպում է տեղի ունեցել ռուս-բելառուսական պատվիրակության և Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի նապագահ Լաշա Աշուբայի միջև, որին ներկա են եղել նաև պատգամավորները։ Ինչպես ասել է Աշուբան, իրենք լավատես են «տարբեր ոլորտներում շատ մտերիմ պետության հետ հարաբերությունների զարգացման հարցում»։
«Մենք հարաբերություններ ունենք Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական վեհաժողովի հետ, որը 2023 թվականի հոկտեմբերին կդառնա 15 տարեկան։ 2008 թվականի հոկտեմբերի 16-17-ը Մոսկվայում կայացած Խորհրդարանական վեհաժողովի 34-րդ նստաշրջանի նիստում, ի պատասխան մեր և Հարավային Օսիայի դիմումների, որոշվեց մշտական դիտորդի կարգավիճակ տալ մեր հանրապետությունների խորհրդարաններին։ Մենք միշտ երախտապարտ կլինենք այս աջակցության համար։ Դա մեզ համար շատ բան է նշանակում»,- ասել է Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի նախագահը։
Սեպտեմբերի 28-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ժամանել էր օկուպացված Աբխազիա։ Դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան և դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան Լուկաշենկոյին հյուրընկալել են Բիճվինթայի պետական ամառանոցում, որը Ռուսաստանը պահանջում է հանձնել իրեն։ Բելառուսի նախագահը նշել էր, որ մեկ օր առաջ Աբխազիայի խնդիրները քննարկել է Ռուսաստանի նախագահի և «ավագ եղբոր»՝ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ եկել են այն եզրակացության, որ «Աբխազիան գոյություն ունի, այն չի կարելի ջնջել քարտեզից, ոչ մի պատժամիջոց չի կարող դա անել»։
Ի նշան բողոքի՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսին և բացատրություններ պահանջել։ Լուկաշենկոյի այցը Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիա դատապարտել են Վրաստանի վարչապետը, կառավարության մյուս անդամներն ու նախագահը։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս քայլը խախտում է օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենքը և հակասում է ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ երկրների երկկողմ հարաբերություններին։
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից։ Սա առաջին դեպքն է, երբ նա ժամանել է օկուպացված Աբխազիա։ 2022 թվականի փետրվարի սկզբին Լուկաշենկոն հայտարարել է, որ կճանաչի Վրաստանի օկուպացված տարածքների անկախությունը, եթե Վլադիմիր Պուտինը նրան ասի, որ դրա անհրաժեշտությունը կա։
2022 թվականի օգոստոսի վերջին Ասլան Բժանիան հայտարարել է, որ դե ֆակտո Աբխազիան պատրաստ է դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ։ Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական վեհաժողովը կատարում է 1999 թվականին ստեղծված միութենական պետության խորհրդարանի գործառույթները։