Բելառուսի դատարանը 12-ական տարվա ազատազրկման է դատապարտել փակ և ծայրահեղական կազմակերպություն ճանաչված TUT.by անկախ առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովային և գլխավոր տնօրեն Լյուդմիլա Չեկինային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Զոլոտովան մեղավոր է ճանաչվել ԶԼՄ-ների և համացանցի միջոցով նյութեր տարածելու մեջ, որոնք պարունակում են պետական իշխանությունը զավթելու և երկրի սահմանադրական կարգի հարկադիր փոփոխության կոչեր, ինչպես նաև կոչեր օտարերկրյա պետություններին՝ օտարերկրյա և միջազգային կազմակերպություններին, Բելառուսի ազգային անվտանգությանը վնասող գործողությունների վերաբերյալ, իսկ Չեկինան մեղավոր է ճանաչվել հանցագործություն կազմակերպելու մեջ։
Մինսկի քաղաքային դատարանը Զոլոտովային մեղավոր է ճանաչել նաև սոցիալական պատկանելության վրա հիմնված սոցիալական թշնամանք և հակամարտություն հրահրելու միտումնավոր գործողությունների համար, իսկ Չեկինային՝ նման գործողություններ կազմակերպելու համար։ Բացի այդ, Չեկինան մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու համար։
BBC-ի փոխանցմամբ՝ TUT.by-ը մանրամասնորեն լուսաբանում էր 2020 թվականի բողոքի ակցիաները, որոնց ընթացքում ձերբակալվել էին կազմակերպության 38 լրագրողները։ Անկախ լրատվամիջոցի դեմ քրեական գործ է հարուցվել 2021 թվականի գարնանը։ Բելառուսի իշխանություններն արգելափակել են հրատարակության կայքը և այն հայտարարել ծայրահեղական։ Ավելի ուշ քրեական գործ է հարուցվել հարկերից խուսափելու փաստով, որով ձերբակալվել են TUT.by-ի և դրան կից ընկերությունների 16 աշխատակից։ Բոլորը, բացի Զոլոտովայից և Չեկինայից, ավելի ուշ ազատ են արձակվել: Թերթի լրագրողներից մեկի՝ իրավաբանի, տնտեսաքաղաքական բաժնի խմբագրի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրանք երեքն էլ կարողացել են լքել Բելառուսի սահմանները։
Մարինա Զոլոտովան և Լյուդմիլա Չեկինան բանտում են արդեն երկու տարի։ Իրավապաշտպանները նրանց ճանաչել են որպես քաղբանտարկյալներ, իսկ Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն նրանց ներառել է «ահաբեկչական գործունեության հետ կապված անձանց» ցուցակում։
Մինչ դատավճռի հրապարակումը Բելառուսի պետական հեռուստաալիքով հեռարձակվել է «Bye bye, TUT.bay» («Ցտեսություն, TUT.bay») քարոզչական ֆիլմը, ըստ որի TUT.bay-ը 2010 թվականից աշխատում էր կառավարության դեմ, իսկ 2013-2014 թվականներին աջակցել է Կիևի «Մայդանին», իսկ 2020 թվականին նրա ղեկավարությունը խաղադրույք է կատարել երկրում իշխանափոխության վրա։ Քարոզչական ֆիլմի հեղինակի խոսքով՝ TUT.bay-ի ընթերցողները դարձել են խմբագրական մանիպուլյացիայի զոհեր և «ապօրինի» բողոքի ցույցերի մասնակիցներ։
TUT.by-ը Բելառուսի ամենամեծ անկախ լրատվամիջոցն էր:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը (RSF) արձագանքել է մարտի 17-ի դատավճռին՝ ասելով, որ ազատ մամուլը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ամենամեծ թշնամին է, իսկ Մարիա Զոլոտովան և Լյուդմիլա Չեկինան՝ ազատ մամուլի խորհրդանիշները։
«Նրանք ոչ մի վատ բան չեն արել։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Բելառուսի վրա, որը Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցն է, ազատ արձակել նրանց և մյուս բոլոր կալանավորված լրագրողներին»,- ասել է RSF-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժան Կավելիեն: