Սահմաններին իրավիճակի սրման պատճառով Բելառուսում բարձր ահաբեկչական վտանգի ռեժիմ է մտցվել։ Սա Բելառուսի իրավապահ մարմիններին տալիս է լայն լիազորություններ, ներառյալ մարդկանց կալանավորելու, նրանց տեղաշարժն արգելելու և բոլոր հաղորդակցությունները գաղտնալսելու հնարավորությունը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանի մայրաքաղաքում ԱՊՀ երկրների գագաթնաժողովում լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև ստորագրված փաստաթղթերը նախատեսում են ահաբեկչական բարձր սպառնալիքի ռեժիմի ներդրում։
«Սա վաղուց է գրված՝ էսկալացիայի հետ կապված մենք բարձր ահաբեկչական սպառնալիքի ռեժիմ ենք սահմանում։ Ուստի մենք ընթացակարգերը սկսեցինք դաշնակից զորքերի տեղակայմամբ, որի հիմքը, ինչպես ասացի, Բելառուսի բանակն է, որն արդեն համալրված է Ռուսաստանի Դաշնության ստորաբաժանումներով։ Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,- ասել է Լուկաշենկոն։
Մի քանի օր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Բելառուսում միավորված տարածաշրջանային զորքերի տեղակայման շուրջ։ Բացի այդ, Լուկաշենկոն հայտարարել է, որ «Ուկրաինայում ոչ միայն քննարկում են, այլեւ պլանավորում են հարվածներ հասցնել Բելառուսի տարածքում»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն այս մեղադրանքն անվանել է «բելառուսական ռեժիմի ինսինուացիաներ» և նշել, որ Ուկրաինան երբեք չի հարձակվել օտարերկրյա տարածքների վրա, այն հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։
Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն է Ուկրաինայի դեմ պատերազմում: Ալեքսանդր Լուկաշենկոն միայն հոկտեմբերի 4-ին է հաստատել իր երկրի մասնակցությունը պատերազմին, թեև ասել է, որ այնտեղ ոչ ոք չի սպանվում. «Մենք զինվորականներին ոչ մի տեղ չենք ուղարկում։ Մենք չենք խախտում մեր պարտավորությունները: Բելառուսի տարածքից ոչ ոք չի կարող Ռուսաստանի թիկունքից կրակել: Սա է մեր մասնակցությունը»,- ասել է նա։
