Բելգիայի ոստիկանությունը հաստատել է Անտվերպենում բնակվող վրացի տրանսգենդեր Լիզա Քիստաուրիի մահը։ Պաշտոնական ծանուցումը Բելգիայում Վրաստանի դեսպանությունն ստացել է այսօր՝ հունվարի 6-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ դեռ հայտնի չեն։ «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը Բելգիայի դատախազությունից հայտնել են, որ հունվարի 2-ին իրավապահները հայտնաբերել են տրանսգենդեր կնոջ դի, որից հետո անցկացվել է փորձաքննություն, որը բացառել է հանցագործության հետքերը։
«Անցյալ երկուշաբթի Անտվերպենի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 26-ամյա կնոջ դի։ Անմիջապես հետաքննություն է սկսվել, կատարվել է դիահերձում։ Սա ցույց է տվել, որ հանցագործության հետքեր չկան»,- դատախազության խոսքերը մեջբերել է «Ֆորմուլա»-ն։
Վրացական լրատվամիջոցները հունվարի 5-ին հայտնել են Լիզա Քիստաուրիի սպանության մասին։ «Պիրվելի» հեռուստաընկերությունը՝ չհստակեցնելով աղբյուրը, հայտնել է, որ «դեկտեմբերի 26-ից հետո Քիստաուրին և նրա զուգընկերն այնպես են անհետացել, որ ոչ ոք չի իմացել նրանց գտնվելու վայրը։ Ժամանակավորապես Վրաստան ժամանած մորն ինքնությունը հաստատելու համար ուղարկել են խոշտանգված մարմնի լուսանկարները։ Հեռուստատեսության տվյալներով՝ երիտասարդ տրանսգենդերը դաժան ծեծի է ենթարկվել, նրա մարմինը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։
«X ֆակտոր» հեռուստատեսային երաժշտական մրցույթի մասնակից, հայտնի բլոգեր Գիորգի Քիստաուրին, ով սոցցանցերում հայտնի է դարձել մոտ 12 տարի առաջ, 2018 թվականին հայտարարել է, որ ինքը տրանսգենդեր կին է։ Վերջին տարիներին նա ապրում էր Բելգիայում։
