Հունվարի 5-ին TV Պիրվելին իր կենտրոնական լրատվական թողարկումով, ժամը 20:40-ին հայտնել է, որ «Բելգիայի Անտվերպեն քաղաքում սպանվել է վրացի հայտնի տրանսգենդեր Լիզա Քիստաուրին»։ Չհաստատված տեղեկությունը մի քանի րոպեի ընթացքում տարածել են հեռուստաալիքներն ու այլ լրատվամիջոցները։ Սոցցանցերում բազմաթիվ խտրական մեկնաբանություններ են գրվել, իսկ որոշ օգտատերեր, այդ թվում հասարակական դեմքեր, ցավակցել են՝ կասկած չհայտնելով տեղեկության իսկության հարցում, չնայած փաստերն ակնհայտորեն ստուգված չէին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ըստ տարածված տեղեկությունների՝ նրան հավանաբար սպանել է զուգընկերը։ Պարզվում է, որ դեկտեմբերի 26-ից հետո Քիստաուրին ու նրա զուգընկերն անհետացել են այնպես, որ ոչ ոք չի իմացել նրանց գտնվելու վայրը։ Ժամանակավորապես Վրաստան ժամանած մորն ուղարկել են նրա խոշտանգված մարմնի լուսանկարները՝ ինքնությունը հաստատելու համար։ Երիտասարդ տրանսգենդերին դաժան ծեծի են ենթարկել, նրա մարմինը բազմաթիվ վնասվածքներ ունի»,- լրատվականի հաղորդավար Էկո Մաղրաձեն անձին սպանված է հայտարարել՝ չփորձելով անգամ ճշտել փաստերը։
Հաղորդավարն օգտագործում է բառերը՝ տարածված տեղեկություններով, հավանաբար, պարզվում է, բայց չի նշում, թե որտեղ է հաղորդվել այս տեղեկությունը: Ո՞վ է ենթադրում, որ զուգընկերն է սպանել: Ինչի՞ վրա է հիմնված այս ենթադրությունը։ Որտեղի՞ց է պարզվում այն (Լիզա Քիստաուրիի և նրա զուգընկերոջ անհետացումը), ինչ լրագրողը հայտնում է որպես փաստ և այլն։
Հաղորդավարուհին հանրությանը հայտնել է, որ տրանսգենդեր կնոջը խոշտանգել են, մարմինը բազմաթիվ վնասվածքներ ունի, և որ նույնականացման նպատակով դիակի լուսանկարներն ուղարկվել են նրա մորը, ով ժամանակավորապես գտնվում է Վրաստանում։ Սրանով լրագրողն էլ ավելի է մեծացրել լարվածությունը։
«Պիրվելի» հեռուստաընկերության տարածած նյութից չի երևում, որ լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել սպանված տրանսգենդեր կնոջ մոր կամ Բելգիայի Թագավորությունում Վրաստանի դեսպանության հետ, քանի Բելգիայի Թագավորության տարածքում Վրաստանի քաղաքացու սպանության, մահվան, կամ ձերբակալման դեպքում բելգիական ոստիկանությունը անպայման պետք է տեղեկացնի դեսպանությանը:
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի 1-ին սկզբունքի համաձայն՝ լրագրողը պետք է հարգի ճշմարտությունը և հանրության՝ ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը։ Ճշգրիտ տեղեկություն, համաձայն պայմանագրի, համարվում է առնվազն երկու աղբյուրով ստուգված տեղեկությունը, որում բացահայտվում է անձը, վայրը, իրադարձությունը՝ ում և ինչին որ վերաբերում է այդ տեղեկությունը։
Խարտիայի 3-րդ սկզբունքի համաձայն՝ լրագրողը պետք է տեղեկություն փոխանցի միայն այն փաստերի հիման վրա, որոնց աղբյուրը հաստատված է։ «Աղբյուրը հաստատված է» նշանակում է միայն և միային այն, որ լրագրողը գիտի, թե ով է այս կամ այն փաստի աղբյուրը, սակայն կարող է չբացահայտել նրա ինքնությունը։
Տրանսգենդեր Լիզա Քիստաուրիի սպանության մասին տեղեկություն են տարածել նաև «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը (կայքով) և մի շարք այլ լրատվամիջոցներ։ Ավելի ուշ Լիզա Քիստաուրիի մայրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չի հաստատում իր զավակի մահվան մասին տեղեկությունը.
«Ի՞նչ հիմարություն եք գրում: Որտեղի՞ց եք դուք ստանում այս տեղեկատվությունը: Աղբյուրը ասեք, գուցե հասկանամ ու ասեմ, որ երեխաս մահացել է։ Ես դա չեմ կարող անել: Ինչպե՞ս կարելի է այդքան չափազանցված խոսել»,- «Ազատություն» ռադիոկայանը մեջբերում է Իզա Արգվլիանիի մեկնաբանությունը։
«TV Պիրվելի»-ն, «Ռուսթավի 2»-ը և այլ լրատվամիջոցներ փոխել են ոչ ստույգ տեղեկությունը, բայց մի քանի լրատվամիջոցներ այստեղ ևս խախտել են մասնագիտական չափանիշները (Խարտիայի 5-րդ սկզբունքը), ընդհանրապես չեն նշել, որ ուղղել են տեղեկությունը՝ տեքստերը այնպես են փոխել, որ արդեն թույլ տված լուրջ սխալի մասին ոչինչ չի նշվել: «Internpressnews»-ը, «Kviris Palitra»-ն, «Palitravideo»-ն, «Մթավարի Արխի»-ն, «TV 25»-ը, «Guria TV»-ն ամբողջությամբ ջնջել են Լիզա Քիստաուրիի սպանության մասին տեղեկությունը։ Հղումները որոնվում են google-ի որոնման համակարգում, բայց ուղղումներ չկա։ Որոշ լրատվամիջոցներ մինչ այժմ չեն շտկել ոչ ստույգ տեղեկությունը։
Մինչ այժմ Աջարիայի հանրային հեռարձակողի և «Թրիալեթի» հեռուստաընկերության կայքերում տեղադրված է, որ «Բելգիայում սպանվել է վրացի տրանսգենդեր Լիզա Քիստաուրին: Նրան, հավանաբար, սպանել է զուգընկերը: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ իրենք պաշտոնական ծանուցում չեն ստացել»։ Երբ խոսքը վերաբերում է մարդու մահվանը, ավելի ճիշտ՝ առանձնապես ծանր հանցագործության՝ սպանությանը, և այդ տեղեկությունը չի հաստատվում նրա ընտանիքի անդամի, ոստիկանության, բուժհաստատության, դեսպանատան կամ այլ հավաստի աղբյուրների կողմից, անհիմն է տեղեկությունը տարածել նույնիսկ այս ձևով (դեսպանության մեկնաբանության օգնությամբ), ինչպես արել են Աջարիայի հանրային հեռարձակողն ու «Թրիալեթի» հեռուստաընկերությունը։ Սա նույնքան անհարգալից վերաբերմունք է հասարակության նկատմամբ (Խարտիայի 1-ին սկզբունքի խախտում), որքան վերը նկարագրված դեպքերում։
Հանցագործությունների լուսաբանման կանոնների համաձայն՝ դժբախտ պատահարների, ողբերգությունների և բռնությունների մասին հաղորդման ժամանակ պետք է հավասարակշռություն պահպանվի հանրային հետաքրքրության և էթիկական լուսաբանման միջև: Լրատվամիջոցները պետք է կարեկցեն նման իրադարձությունների մասնակիցներին և զերծ մնան անձի անձնական կյանքի անձեռմխելիության իրավունքի ոտնահարումից։
Մարդու մահվան մասին ընտանիքի անդամները լրատվամիջոցներից չպետք է իմանան:
Լրատվամիջոցները նման լուրջ սխալներ են թույլ տալիս հանրության նկատմամբ պակաս հարգանքով պայմանավորված, իրենց հրատապությունը ցույց տալու, ավելի շատ լսարան գրավելու համար, նրանք հավաքում են ավելի շատ ընթերցողներ, հազարավոր կիսումներ և մեկնաբանություններ կայքերում և սոցիալական ցանցերում, որով նրանք պարբերաբար հպարտանում են և մրցում միմյանց հետ:
Հունվարի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բելգիայի ոստիկանությունը չի հաստատել տրանսգենդեր կնոջ Լիզա Քիստաուրիի մահվան փաստը։