Բեմում ռուս թմբկահարի դուրս գալուց հետո հանդիսատեսի մի մասը լքել է Շեկվեթիլիում տեղի ունեցող Killers-ի համերգը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հանդիսատեսի մի մասը օգոստոսի 15-ին լքել է Շեկվեթիլիի «Բլեք Սի Արենա»-ում անցկացվող ամերիկյան The Killers ռոք խմբի համերգը, որը կազմակերպել էր Վրաստանի կառավարությունը։ Նրանց վրդովմումնքն առաջացրել է խմբի մենակատար Բրենդոն Ֆլաուերսը, ով համերգի վերջում բեմ է բարձրացրել թմբկահարի, որը պարզվել է, որ Ռուսաստանի քաղաքացի է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ի՞նչ է քո անունը և որտեղի՞ց ես»,- բեմում տղամարդուն հարցրել է Բրենդոն Ֆլաուերսը, իսկ այն բանից հետո, երբ նա պատասխանել է, որ Ռուսաստանից է, մենակատարն ասել է, որ ռուսներն ու վրացիները «եղբայրներ և քույրեր» են։ Չնայած հանդիսատեսի մի մասի բացասական արձագանքին, խումբը երգը կատարել է ռուս թմբկահարի հետ, որից հետո Ֆլաուերսը դիմել է դժգոհ հանդիսատեսին. «Դուք որևէ մեկին չե՞ք ընդունում որպես ձեր եղբայր: Նա ձեր եղբայրը չէ՞։ Արդյո՞ք բոլորս բաժանված ենք մեր երկրների սահմաններով։ Դուք դա ե՞ք ասում։ Այսինքն՝ ես, որ Ամերիկայից եմ, ձեր եղբայրը չե՞մ»։

Համերգասրահից դուրս եկած քաղաքացիներն ասել են, որ իրենց վիրավորված են զգացել Killers-ի հայտարարությունից։

Միջադեպից հետո խումբը հայտարարություն է տարածել՝ բացատրելով, որ իրենց վաղեմի ավանդույթն է հանդիսատեսին թմբուկ նվագելու համար բեմ դուրս բերելը, իսկ երեկ երեկոյան դահլիճում հավաքված հանդիսատեսի սկզբնական արձագանքից թվում էր, թե այդ անձը ընդունելի էր նրանց համար. «Սիրելի վրացի ժողովուրդ, մեր նպատակը երբեք չի եղել որևէ մեկին վիրավորել։ Ընդունում ենք, որ մեկնաբանությունը, որը ենթադրում է, որ The Killers-ի հանդիսատեսը և երկրպագուները «եղբայրներ և քույրեր» են, կարող է սխալ ընկալվել: Մենք չենք ցանկացել որևէ մեկին զայրացնել և ներողություն ենք խնդրում: Մենք ձեր կողքին ենք և հույս ունենք, որ շուտով կվերադառնանք»։

«Բլեք Սի Արենա»-ն նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար և բացատրել, որ բեմում արտիստի գործողությունները իրենց դիրքորոշումը չեն արտահայտում. «Մենք կիսում ենք պատասխանատվության մեր բաժինը, անկեղծորեն ներողություն ենք խնդրում... Ռուսաստանն օկուպանտ է»,- ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։

Վրաստանի կառավարությունն այս տարի իրականացնում է Starring Georgia նախագիծը, որը նախատեսում է համերգների անցկացում արտասահմանցի կատարողների մասնակցությամբ։ 2022 թվականի նոյեմբերի 28-ի կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ համերգների համար կհատկացվի 70 մլն լարի։

Կառավարության նախագծի շրջանակներում օգոստոսի 31-ին Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում նախատեսված է Imagine Dragons խմբի համերգը, իսկ հոկտեմբերի 1-ին «Դինամո Արենայում» կկայանա Բրունո Մարսի համերգը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):