Ցույցերի ընթացքում ձերբակալված ավելի քան 400 անձանց իրավական օգնություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունները հայտարարում են, որ խաղաղ ցուցարարներից ապօրինի և կամայականորեն առգրավված անձնական իրերը մինչ օրս չեն վերադարձվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում է ասել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Նոնա Քուրդովանիձեն, առանձին դեպքերում իրերի առգրավմանը մասնակցել են հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։ Առգրավվել են հեռախոսներ, ականջակալներ, նոութբուք, պայուսակ, տան և մեքենայի բանալիներ, նույնականացման քարտեր, դրամապանակ և այլն:
«Երբ կալանավորներին տեղափոխում էին բաժիններ կամ ժամանակավոր պահման վայրեր, համապատասխան փաստաթղթերում նշվում էր, որ նրանք հաստատություն ժամանելու պահին որևէ իրեր չեն ունեցել: Եղել են դեպքեր, երբ ձերբակալվածներից բաժանմունքում բջջային հեռախոսներ են առգրավել, սակայն ազատ արձակվելիս այդ անձանց ետ չեն վերադարձրել իրենց իրերը»,- ասել է Նոնա Քուրդովանիձեն։
Ըստ նրա՝ ձերբակալվածներից շատերից իրերը չեն առգրավվել օրենքով, և առանձին իրավապահները ձերբակալվածներին պատժելու համար դրանք տարել են կամ դեն նետել, որպեսզի նրանք այլևս հնարավորություն չունենան վերադարձնել իրերը։
«Տուժողներից մի քանիսի պնդմամբ՝ կյանքին և առողջությանը վնասելու սպառնալիքներով առգրավվել են իրենց անձնական իրերն ու հեռախոսները, որոշ դեպքերում տուժողները կարողացել են պարզել իրենց հեռախոսների գտնվելու վայրը, ինչի մասին տեղեկացվել է նաև Հատուկ քննչական ծառայությունը, սակայն գերատեսչությունից մինչ այժմ արձագանք չկա։ Օրինակ՝ Գորի քաղաքում միացրել են տուժածներից մեկի հեռախոսը։ Մի քանի դեպքերում բջջային հեռախոսներ են նկատվել ՆԳՆ-ի, խորհրդարանի և պետական այլ գերատեսչությունների վարչական շենքերի տարածքում։ Վերլուծելով նշված փաստերը՝ պարզվում է, որ որոշ դեպքերում իրերն առգրավվել են ապօրինի յուրացման նպատակով, և այդ գործողությունը որևէ առնչություն չունի օրինական ընթացակարգի հետ»,- ասել է Քուրդովանիձեն։
Մինչ այս պահը ձերբակալվածները տեղեկություն չունեն, թե երբ կվերադարձվեն առգրավված/խլված իրերը, իսկ որոշ իրերի գտնվելու վայրը նրանց համար մնում է անհայտ։
Հասարակական կազմակերպությունները կարևոր են համարում օբյեկտիվ քննություն անցկացնելը և պատժելը այն անձանց, ովքեր մասնակցել են իրերի կամայական և ապօրինի առգրավմանը և յուրացմանը։
Ներքին գործերի նախարարությունը հերքում է իրերի առգրավման/յուրացման ապօրինի պրակտիկայի առկայությունը. «Տեղեկությունը, թե ՆԳՆ աշխատակիցները ձերբակալվածներից ապօրինի կերպով առգրավել են անձնական իրեր, կեղծ է և ծառայում է միայն գերատեսչության և իրավապահների վարկաբեկմանը», - նշել են նախարարությունից։ Գերատեսչությունը պնդում է, որ օրինական կերպով առգրավված անձնական իրերը ազատ արձակվելուց անմիջապես հետո վերադարձվել են ժամանակավոր պահման վայրերում պահվող անձանց։
