Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներից հետո նրա կինը նույնպես ընկերություն է հիմնել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկված «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի որդուց հետո, նրա կինը՝ Էկատերինա Խվեդելիձեն, նույնպես նոր ընկերություն է հիմնել։ «Լուսոլի» ԲԲԸ-ն (JSC LUSOL) գրանցվել է հանրային ռեգիստրի կողմից հունվարի 20-ին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը և բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը Էկատերինա Խվեդելիձեն է։ Հանրային ռեգիստրի փաստաթղթերի համաձայն՝ նա «Լուսոլի»-ն գրանցել է իր ներկայացուցչի՝ «Բանկ Քարթուի» դիտորդ խորհրդի նախագահ Նատո Խաինդրավայի միջոցով։

Բաժնետիրական ընկերության ղեկավար մարմինը դիտորդ խորհուրդն է, որի անդամներն են Նուգզար Դեկանոիձեն, Վեփխվիա Դվալին և Շոթա Կոբիաշվիլին։

Գելա Կոբերիձեն ստանձնում է «Լուսոլ»-ի տնօրենի պաշտոնը։ Կոբերիձեն տնօրեն է Իվանիշվիլիի ընտանիքին առնչվող ընկերություններում, ինչպիսիք են «Օլդ Սիթի պանորամա» ՍՊԸ-ն, «Աբաստումանի 2019» ՍՊԸ-ն, «Սիսայդի» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է Վրաստանի համաներդրումային հիմնադրամի կողմից և «Վրաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը»։

Մինչ այդ՝ դեկտեմբերի 31-ին, Բիձինա Իվանիշվիլիի և Էկատերինա Խվեդելիձեի որդին՝ Ուտա Իվանիշվիլին, գրանցել է «Ատու Հոլդինգ» բաժնետիրական ընկերությունը։ Այս դեպքում էլ հանրային ռեգիստր է դիմել Նատո Խաինդրավան։

Ե՛վ «Լուսոլի»-ի, և՛ «Ատու Հոլդինգ»-ի հասցեն նշվել է Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայի 39դ հասցեում, որտեղ գտնվում է «Քարթու խմբին» պատկանող «Բանկ Քարթուի» շենքը։

Նշված ընկերությունների ստեղծմանը նախորդել է ԱՄՆ-ի կողմից Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառումը։ Իվանիշվիլին պատժամիջոցների է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան հօգուտ Ռուսաստանի Դաշնությանը խաթարելու համար»։ Ամերիկյան ընկերություններին արգելվել է գործարքներ կատարել անմիջապես Իվանիշվիլիի հետ։ Ինչպես նաև, Սինգապուրի Վերաքննիչ դատարանում Credit Suisse-ի դեմ Բիձինա Իվանիշվիլիի դատավարության հետ կապված կոնկրետ գործարքներ չեն թույլատրվում:

Հունվարի սկզբին Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնություն է ներկայացվել նաև Միացյալ Թագավորության Համայնքների պալատում։ Առաջարկի հեղինակ, Լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Ջեյմս ՄաքԼիրին և 19 այլ պատգամավորներ կարծում են, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հետևի ԱՄՆ-ի օրինակին՝ «ժողովրդավարական հետընթացի դեմ հստակ դիրքորոշում ցուցաբերելու հարցում»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։