Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդին և դատապարտում «Վրացական երազանքի» կողմից իրականացվող «դաժան և չարդարացված բռնությունը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանքի» դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» դադարեցնել ռեպրեսիվ մարտավարության կիրառումը, ներառյալ կամայական կալանքի և ֆիզիկական բռնության կիրառումը` փորձելով լռեցնել քննադատներին»,- ասել է պետքարտուղարը։
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ «իրավապահ մարմինների» կողմից մարդկանց լուրջ վնասվածքների մասին հաղորդումները հատկապես մտահոգում են Միացյալ Նահանգներին։
«Խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելու համար ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի անօրինական կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է ենթարկվեն լիարժեք պատասխանատվության։
Միացյալ Նահանգները համերաշխ է վրաց ժողովրդի և նրա ժողովրդավարական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ներառյալ նրանք, ովքեր խաթարում են խաղաղ հավաքների և Վրաստանի քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքը, պատասխանատվության կենթարկվեն: Ի հավելումն երկկողմ համագործակցության ավելի վաղ հայտարարված համապարփակ վերանայման շարունակմանը,
ԱՄՆ-ն այժմ պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցները»,- ասել է Էնթոնի Բլինքենը։
Պետքարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն ավելի քան 32 տարի եղել է Վրաստանի և վրաց ժողովրդի գործընկերը, Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ջատագովը և նրա «հավատարմությունը Վրաստանի խիզախ ժողովրդին և նրա եվրատլանտյան նկրտումներին երկաթի պես ամուր են»:
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ը հայտարարեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին և բացատրեց, որ «Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտում են ռազմավարական գործընկերության հիմնարար սկզբունքները։
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում «Վրացական երազանքի» որոշման պատճառով, ըստ որի, մինչև 2028 թվականի ավարտը կառավարությունը հրաժարվում է օրակարգ մտցնել Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։ Ոստիկանության ուժերը դաժանորեն ցրում են ցուցարարներին։
