Բլինքենի խոսքով՝ առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն Վրաստանի եվրաինտեգրման համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Զուրաբ Ցերցվաձեի

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էլթոնի Բլինքենը շնորհավորում է վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ և կոչ է անում Վրաստանի ղեկավարներին քայլեր ձեռնարկել Վրաստանը ճիշտ ուղղությամբ առաջ տանելու համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մեր երկկողմանի հարաբերությունների 32 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ցուցաբերել է անսասան նվիրվածություն Վրաստանի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և եղել է Վրաստանի ինքնիշխանության և ամբողջականության ամենաուժեղ ջատագովներից մեկը: Մենք հպարտ ենք աջակցել Վրաստանի տնտեսության, ժողովրդավարության և ռուսական ագրեսիան զսպելու ջանքերին և ևս մեկ անգամ հաստատում ենք մեր հավատարմությունը վրաց ժողովրդին և Վրաստանի ապագային»,- ասել է պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենի խոսքով՝ անցած 12 ամիսները վրաց ժողովրդի համար կարևոր են եղել, այդ թվում՝ Վրաստանի պատմական ձեռքբերումը՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը։

«Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ կլինեն այս հնարավորությունն իրականություն դարձնելու համար: Միացյալ Նահանգները կշարունակի վճռականորեն աջակցել վրաց ժողովրդի ձգտումներին՝ ուղղված եվրոատլանտյան ապագայի: Մենք կոչ ենք անում Վրաստանի ղեկավարներին քայլեր ձեռնարկել, որպեսզի Վրաստանն առաջ շարժվի ճիշտ ուղղությամբ։

Ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների ամուր հանձնառությունը՝ օգնելու Վրաստանին կառուցել անվտանգ, բարգավաճ եվրոպական ժողովրդավարություն, որը ցանկանում են և որին արժանի են նրա քաղաքացիները», - ասել է Բլինքենը։

Վրաստանի իշխող կուսակցության կողմից ռուսական օրենքի ընդունումից հետո, մայիսի 24-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանի համար վիզային ռեժիմի սահմանափակման նոր քաղաքականություն է ընդունել։ Ըստ Էնթոնի Բլինքենի՝ այս քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր անձի, ով խարխլում է Վրաստանում ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, այդ թվում հոկտեմբերի ընտրություններից առաջ, ընթացքում և դրանից հետո, կարող է մերժվել ԱՄՆ մուտքի արտոնագիր ձեռք բերել և մեկնել ԱՄՆ: Նշված սահմանափակումները կարող են վերաբերել նաև այդ անձանց ընտանիքի անդամներին։

«Վրացական երազանքը» հաշվի չի առնում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, ինչպես նաև միջազգային գործընկերների կոչերը և նախատեսում է վաղը՝ մայիսի 28-ին, հաղթահարել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):