ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն Փարիզում իրենց հանդիպման ժամանակ խոսել են նաև Վրաստանի մասին։ Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Բլինքենն ասել է, որ Վրաստանի հետ կապված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների նպատակը նույնն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Այն, ինչ տեսնում են Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, ժողովրդավարական նահանջ է, որը խորապես անհանգստացնող է։ Սա ոչ միայն ժողովրդավարական նահանջ է, այլ նաև նահանջ վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնության ձգտումից, Եվրոպային ավելի ու ավելի մոտ ապագա կառուցելու ձգտումից։
Այսպիսով, մենք տեսել ենք այս հետընթացը, իշխանությունը, որը գործում է ընդդեմ ժողովրդի հստակ արտահայտված կամքի, որը պնդում է, որ ներկայացուցչական է։ Մենք տեսանք ընտրություններ, որոնք այդքան շատ հարցեր են առաջացրել, կառավարության ռեպրեսիվ գործողությունները մարդկանց դեմ, ովքեր փորձում են ազատ և բաց խոսել, մենք և մեր գործընկերները միջոցներ ձեռնարկեցինք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև դադարեցրել է ամերիկյան օգնությունը Վրաստանի կառավարությանը։
«ԵԱՀԿ-ի մեր գրեթե բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ միասին, մենք ԵԱՀԿ-ի միջոցով գործարկեցինք Վիեննայի մեխանիզմը՝ հստակեցնելու համար, որ ձեռնարկված քայլերը, ներառյալ օրենսդրությունը, որն էապես սահմանափակում է խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության գործողությունների տարածքը, պետք է փոխվեն։
Այնպես որ, կարծում եմ, դուք կարող եք տեսնել նպատակների հստակ միասնություն, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին, Ֆրանսիային, շատ այլ երկրների, որոնք բախվել են Վրաստանի իշխանությունների շատ ցավալի գործողություններին»,- ասել է Բլինքենը։
Դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան հօգուտ Ռուսաստանի Դաշնությանը խաթարելու համար»։ Գանձապետարանի օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) Իվանիշվիլիին ներառել է Հատուկ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիների և արգելափակված անձանց ցուցակում (SDN List):
Իվանիշվիլիից բացի, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի, ինչպես նաև ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի [«Խարեբա»] և նրա տեղակալների՝ Միրզա Կեզևաձեի և Միլերի Լագազաուրիի նկատմամբ։