Ռուսամետ, բռնի «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո» կուսակցությանն աջակցող բլոգեր Բեքա Վարդոսանիձեն 11 ժամ անց լքել է Պետական անվտանգության ծառայության շենքը, որտեղ նրան հարցաքննում էին ահաբեկչության մասին կեղծ հաղորդման գործով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Վարդոսանիձեն հերքում է սպառնալից հաղորդագրություն ուղարկելը։ Նրա խոսքով՝ հաղորդագրության տեքստը օտար լեզվից թարգմանվել է Google Translate-ի միջոցով։
«Դուք լավ գիտեք իմ վերաբերմունքը՝ գաղափարապես, երկրում տեղի ունեցող իրադարձություններին, և կարող են լինել շատ մարդիկ, ովքեր իրենց քաղաքական գործունեության պատճառով կորցրել են որոշ արտոնություններ՝ դրամաշնորհներ և այլն։ Դա կարող է դառը լինել: Ես պետք է խելագար լինեմ, որ նման հաղորդագրություններ ուղարկեմ իմ աշխատանքային էլփոստից, որն ինձ հետ է ասոցացվում ու տարիներ շարունակ շփվում է ընկերությունների հետ, և ոտքի է կանգնեցնում ողջ երկիրը։ Մի քիչ ծիծաղելի է, բայց թաքցնելու բան չունեմ՝ բացեցի, քննիչին ցույց տվեցի նամակագրությունը։ Ես տեսա սքրինշոթերը և սքրինշոթերի հիման վրա բացեցի [e-mail]-ը, որպեսզի տեսնեմ, արդյոք այն ուղարկված է: Տեքստերը գրված են Google Translate-ով և բառերով, որոնք ես երբեք չեմ օգտագործում։ Մեզ ուղղակի ինտերնետը տանջեց, քանի որ հաճախականությունը վատ էր, և դրա պատճառով մեր ժամանակը երկարաձգվեց»,- ասել է Բեքա Վարդոսանիձեն։
Վարդոսանիձեն, ով Facebook-ում ավելի քան 83 հազար հետևորդ ունի, ասում է, որ հետաքննության շրջանակներում տեխնիկան ամբողջությամբ առգրավվել է, և ինքը դեռ չի կարողանա շարունակել հեռարձակումը։
Հունվարի 31-ի առավոտյան՝ ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնը դատարանի որոշումների հիման վրա խուզարկություն է կատարել Թբիլիսիում գտնվող Բեքա Վարդոսանիձեի բնակարանում և ավտոտնակում։ Ըստ ՊԱԾ-ի՝ պարզվել է, որ որոշակի ժամանակահատվածում Բեքա Վարդոսանիձեի օգտագործած էլեկտրոնային փոստից տարբեր գերատեսչություններ են ուղարկվել ահաբեկչական բովանդակության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ, որոնք կապված են պայթյունների իրականացման հետ։ Գործի նյութերի համաձայն՝ ահաբեկչական բովանդակության սպառնալիք պարունակող հաղորդագրությունն ուղարկվել է Անվտանգության ծառայության, ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեներին։
«Տեքստում նշվում էր, որ պայթուցիկ սարքեր են տեղադրված «Բասիանի» ակումբում, «Ռատիի բար» բարում և Ռուսթավելի պողոտայում ընթացող ամանորյա միջոցառման շրջանակներում տեղադրված բեմի մոտ, ինչպես նաև հարակից տարածքում և տարբեր վայրերում տեղակայված տրանսպորտային միջոցներում»,- հայտնել են ՊԱԾ-ից։
«Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել է հաղորդագրությունը, որը, ըստ իրենց, ստացել են Բեքա Վարդոսանիձեի անունից մի քանի շաբաթ առաջ. «Ես՝ Բեքա Վարդոսանիձեն, արդեն ականապատել եմ Ազատության հրապարակը, ինչպես ձեր հեռուստատեսային մեքենաները, Եվրամիությունը և *** դուք, բացի տրոտիլից, այս գիշեր մարդիկ ոչինչ չեն տեսնի Պանկիսի զինյալներից, ոստիկանությունը անտեսում է մեր պահանջները, քանի որ կարծում է, որ դա կատակ, թող արդարությունը բարձրանա, իսկ արևմտամետ լրատվամիջոցները կործանվեն ***** *!»։ Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այս հաղորդագրությունը ստանալուն պես իրենք կապվել են պատկան մարմինների հետ և մասնակցել քննչական բոլոր գործողություններին։