Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելուն։ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության համաձայն՝ այն հարցին, թե արդյոք Վրաստանի կառավարությունը պետք է վիզային ռեժիմ մտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար, 69%-ը դրական պատասխան է տվել, 21%-ը կարծում է, որ այն չպետք է մտցվի, իսկ 10%-ը չգիտի:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Վիզային ռեժիմ սահմանելու կողմնակիցներն ամենաշատը Թբիլիսիում են (79%), 18-34 տարեկանների շրջանում (74%), կանանց շրջանում (72%) և ընդդիմության կողմնակիցների շրջանում (79%)։ Էթնիկ փոքրամասնությունների բնակավայրերում բնակվող քաղաքացիներն այս հարցում հստակ դիրքորոշում չունեն։ Մասնավորապես, 32%-ը կողմ է վիզային ռեժիմ սահմանելուն, 37%-ը՝ ոչ, իսկ 31%-ը՝ «չգիտի»։
Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանի հատման վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 1 459 541 քաղաքացի։ 2021 թվականի համեմատ աճը կազմում է 401 տոկոս։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի կառավարությանը։ Սակայն, եթե 2022 թվականի մարտին բացասական վերաբերմունք է ունեցել հարցվածների 85%-ը, ապա տարեվերջին՝ դեկտեմբերին, բացասական վերաբերմունք է արձանագրել 80%-ը։ Էթնիկ փոքրամասնություններն առավել դրական են վերաբերվում Ռուսաստանի կառավարությանը (44%)։ Հարցվածների միայն 34%-ն է բացասական վերաբերմունք ցուցաբերել, իսկ 19%-ը պատասխանել է «չգիտեմ»։
Ի տարբերություն Ռուսաստանի կառավարության, բնակչության մեծամասնությունը (56%) դրական է վերաբերվում ռուս ժողովրդին։
Հարցվածների մեծամասնության, այսինքն՝ 69%-ի կարծիքով, ռուսների մուտքը Վրաստան կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի վրա, 17%-ը կարծում է, որ դրական կանդրադառնա, 8%-ը՝ «չգիտի», իսկ 6%-ը կարծում է, որ դա ոչ մի ազդեցություն չի ունենա:
Հարցման համաձայն, եթե Թբիլիսիում հարցվածների 74%-ը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի վրա, էթնիկ փոքրամասնությունների բնակավայրերում մեծամասնությունը (38%) օգուտներ է ակնկալում ռուսների ներգաղթից։ Նրանց միայն 36%-ն է կարծում, որ ՌԴ քաղաքացիների մուտքը կարող է բացասական ազդեցություն ունենալ, իսկ 23%-ը չգիտի։
Մեծամասնության՝ 57%-ի համար անընդունելի է կառավարության մոտեցումը ՌԴ քաղաքացիների մուտքի հարցում։ Ընդունելի է 29%-ի համար, 13%-ը՝ «չգիտի»։ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված պետական քաղաքականությունը առավել քննադատական են գնահատում Թբիլիսիի բնակիչները (64%), կանայք (61%) և ընդդիմության կողմնակիցները (71%):
Հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը ողջ երկրում (բացառությամբ օկուպացված տարածքների)՝ դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Սխալների միջին ցուցանիշը +/- 1,6% է:
