Բնակչության 82%-ը երկրի վիճակը գնահատում է որպես ճգնաժամային, 78%-ը մեղադրում է «Երազանքին». Հետազոտություն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի (ISSA) կողմից անցկացված հասարակության կարծիքի հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների մեծ մասը՝ 61,7%-ը, նշում է, որ Վրաստանը սխալ ուղղությամբ է շարժվում։ 82,1%-ը երկրում ստեղծված իրավիճակը համարում է քաղաքական ճգնաժամ, իսկ շուրջ 78%-ը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատասխանատու է համարում «Վրացական երազանք» կուսակցությանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Որպես քաղաքական ճգնաժամի ցուցիչներ առանձնացվել են երեք գործոն՝ միակուսակցական խորհրդարանի առկայությունը, նոր ընտրությունների պահանջով բողոքի զանգվածային ցույցերը և բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական բռնությունն ու անօրինական ձերբակալությունները։

Հարցվածները որպես երկրի առջև ծառացած ամենահրատապ խնդիրներ են նշում բարձր գներն ու գործազրկությունը: Բացի այդ, սուր խնդիրներից են՝ վրացիների արտագաղթը, թմրամիջոցների տարածումը/օգտագործումը, աղքատությունը, անարդարացի անցկացված խորհրդարանական ընտրությունները, հանցագործությունն ու անպաշտպանությունը և այլն։

67,1%-ն անընդունելի է համարել «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ին արված հայտարարությունը եվրաինտեգրումը մինչև 2028 թվականը կասեցնելու մասին։

Մեծամասնությունը՝ շուրջ 55%-ը, կարծում է, որ «Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունը սպասարկում է Ռուսաստանի/Ռուսաստանին մոտ գտնվող երկրների (Չինաստան, Իրան և այլն) շահերը։ Բացի այդ, 30,1%-ը կարծում է, որ «Վրացական երազանքը» վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և կոնկրետ որևէ երկրի շահեր չի հետապնդում։ Միայն 7%-ն է վստահ, որ «Վրացական երազանքը» գնում է Արևմուտքի (Եվրոպա, ԱՄՆ) և արևմտյան կառույցների (ԵՄ, ՆԱՏՕ) ինտեգրման ճանապարհին է։

Հարցվածների մեծամասնությունը (շուրջ 67%) բացասաբար է գնահատում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների խզումը։ Ճնշող մեծամասնությունը՝ 86,3%-ը, կողմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, իսկ 74,2%-ը՝ ՆԱՏՕ-ին։

Չնայած դրան, հարցվածների կեսից ավելին (շուրջ 53%) կողմ է, որ Վրաստանը չմիանա որևէ քաղաքական/ռազմական միջազգային կառույցի և չեզոքություն պահպանի։

Բնակչության մեծամասնությունը (54,2%) համոզիչ չի համարում «Վրացական երազանքի» հայտարարությունները «դիփ սթեյթի» և «Գլոբալ պատերազմի կուսակցության» հակավրացական ազդեցության մասին, մինչդեռ մեկ քառորդը (25,3%) դժվարանում է դիրքորոշում հայտնել այդ հայտարարությունների արժանահավատության վերաբերյալ։

Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաներին աջակցում է հարցվածների շուրջ 60%-ը, ընդ որում բողոքի ակցիաներին ակտիվորեն աջակցում է հարցվածների 45%-ը։

2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններն ըստ հարցվածների մոտավորապես 43%-ի, անցել են անարդար, իսկ լրացուցիչ 16%-ի կարծիքով՝ հավասարապես արդար և անարդար («50/50»):

Հարցվածների կեսից ավելին (51,3%) ասում է, որ ընտրություններում քվեարկել է ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին, մինչդեռ մոտ մեկ երրորդը (32%) հաստատում է, որ քվեարկել է «Վրացական երազանքի» օգտին։ Շուրջ 17%-ը չի հայտնել իր ընտրությունը։

Գրեթե 48%-ը «Վրացական երազանքի» ներկայությունն իշխանության մեջ համարում է անօրինական/ոչ լեգիտիմ, իսկ 39,2%-ը՝ օրինական/լեգիտիմ։

Մեծամասնությունը համաձայն է ներկայիս բողոքի հիմնական պահանջների հետ։ Մասնավորապես, 62%-ը կողմ է նոր խորհրդարանական ընտրությունների նշանակմանը, իսկ 76,3%-ը՝ բանտարկյալների ազատ արձակմանը։

Խորհրդարանական նոր ընտրություններ նշանակվելու դեպքում ճնշող մեծամասնությունը (մոտ 80%) մասնակցության մեծ պատրաստակամություն ունի, իսկ նոր ընտրությունների մասնակցությունը չբացառողների մեջ «Վրացական երազանքի» աջակցությունը (ալոկացիայով) կազմում է 31,5 տոկոս։

Հարցվածների մեծամասնությունը՝ շուրջ 55%-ը, չի կիսում այն ​​տեսակետը, որ եթե «Վրացական երազանք» կուսակցությունը չմնա իշխանության ղեկին, ապա Ռուսաստանի հետ պատերազմի մեջ Վրաստանի ներքաշվելու ռիսկը կաճի։ Նման սպառնալիք քիչ թե շատ տեսնում է հարցվածների 35,5%-ը։ Սակայն դրանում վստահ է միայն 15,3%-ը։

Վերջին ամիսներին տարբեր դերակատարների գործունեությունը/միջոցառումները գնահատելիս ամենադրական վերաբերմունքը Սալոմե Զուրաբիշվիլիի գործողությունների հանդեպ է (49%)։

Վերջին ամիսներին հասարակական կազմակերպությունների գործունեությունը դրական գնահատողների տեսակարար կշիռը (շուրջ 36%) գերազանցում է նրանց բացասական գնահատականներին (գրեթե 30%)։

Հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գործունեությունը բացասական գնահատողների թիվը (շուրջ 38%) գերազանցում է նրանց դրական գնահատողներին (33,2%)։ Կեսից ավելին (53,2%) բացասաբար է գնահատում Վրացական երազանքի գործունեությունը հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո։ Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Կավելաշվիլիի ընտրությունը բացասական գնահատական ​​է ստացել (57,2%)։

Հարցվածների շուրջ 52%-ը արդարացի են համարում Բիձինա Իվանիշվիլիի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները, իսկ գրեթե նույնքանը՝ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։

Հարցվածները երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունների մասին հիմնականում տեղեկատվություն են ստանում վրացական հեռուստաալիքների և սոցիալական ցանցերի միջոցով:

Հեռուստաալիքներից փոքր տարբերությամբ առաջատար են «Իմեդին» (շուրջ 42%), «Մթավարի արխին» (մինչև 38%) և «TV Պիրվելին» (33,4%)։ Սոցցանցերի շարքում ամենաառաջատարը Facebook-ն է։

Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի (ISSA) կողմից 2025 թվականի հունվարի 18-30-ը անցկացված հասարակության կարծիքի հետազոտությունն անցկացվել է ամբողջ երկրում, որի շրջանակներում հարցմանը մասնակցել է 2000 պատասխանող: Պատասխանողները պատահականության սկզբունքով ընտրվել են տնային տնտեսություններից: Հետազոտության արդյունքները ապահովում են ընտրանքային սխալ ±2,2% ընդհանուր ընտրանքի համար՝ 95% վստահության մակարդակով:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։