Մոր հետ բողոքի ակցիայի գնալու ճանապարհին ավտովթարի զոհ է դարձել Էլզա Մեբուրիշվիլին։ Այս մասին տեղեկությունը տարածել են մահացածի դուստրը և «Ջիպիայ Հոլդինգ» ապահովագրական ընկերությունը, որտեղ աշխատել է կինը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր՝ լուսադեմին, ողբերգականորեն զոհվել է մեր գործընկերը։ Երիտասարդ կինը գնացել է բողոքի ակցիայի, որի ժամանակ ավտովթար է տեղի ունեցել։ Մեքենայի մեջ է եղել նաև մեր գործընկերոջ մայրը, ով այս պահին բազմաթիվ կոտրվածքներով կլինիկայում է, և բժիշկները պայքարում են նրան փրկելու համար։
Մեզ համար մեծ ցավ է գիտակցել, որ ներկա իրադարձությունները սպառնում են մարդու համար ամենաթանկ բանին՝ կյանքին։ Ցավակցում և աջակցում ենք մեր գործընկերոջ երեխաներին, ընտանիքի անդամներին և հարազատներին»,- հայտնում են ընկերությունում։
«Ջիպիայի» հայտարարության մեջ ի սկզբանե ասվում էր, որ կինը հանրահավաքի է գնացել դստերը օգնելու, ինչը չի հաստատվել։ «Մայրս հանրահավաքի էր եկել միայն իր քաղաքացիական պարտքը կատարելու համար, այլ ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն ինձ ծեծում էր»,- գրել է Թամունա Կուբլաշվիլին Facebook-ում։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է միջադեպին։ Նրա խոսքով՝ «Իշխանություն ստանձնելը նշանակում է պատասխանատվություն ստանձնել և երկիրը ողբերգության չհասցնել»։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում քաղաքացիները հավաքվում են և բողոքում «Վրացական երազանքի» որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային ֆինանսավորումից։ Ցուցարարները կարծում են, որ կառավարությունը դադարեցրել է եվրաինտեգրումը և պահանջում են նոր ընտրություններ։
Ինը օրվա ընթացքում ՆԳՆ-ն մի քանի անգամ ցրել է հանրահավաքը։ Ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ և ձերբակալել մոտ 400 մարդու։ Ձերբակալվածների մեծ մասը դաժան ծեծի է ենթարկվել ։
