«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան Թբիլիսիի քաղաքային դատարանում, որտեղ քննարկվում են ընտրությունների հետ կապված վեճերը, ասել է, որ ընտրությունների նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Սմարտմատիկ» ընկերության բրենդային մարկերները փոխարինել է ոչ բրենդային մարկերներով, որն առաջացրել է քվեարկության գաղտնիության խախտում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Ընդդիմադիր կուսակցությունը դատարանում պահանջում է չեղյալ համարել բոլոր տարածքային հանձնաժողովների ամփոփ արձանագրությունները։
«Մենք պահանջում ենք ամբողջությամբ չեղյալ համարել հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, քանի որ տեղի է ունեցել սահմանադրական երեք սկզբունքների տոտալ խախտում բոլոր տեղամասերում՝ գաղտնիություն, ազատ կամք և համընդհանուրություն։ Սրա հետ մեկտեղ ներկայացնում ենք շատ կարևոր ապացույցներ, այդ թվում նաև այն, որ
ԿԸՀ-ն ամբողջովին ապօրինի և պայմանագրային պայմանների խախտմամբ նախօրեին փոխարինել է «Սմարտմատիկի» բրենդային մարկերը ոչ բրենդային մարկերներով, ինչը թողել է հենց այն հետքերը, որոնց հիման վրա խախտվել է սահմանադրական գաղտնիության սկզբունքները և, համապատասխանաբար, ազատ կամքի արտահայտման սկզբունքը»,- ասել է Բոկուչավան։
«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության մեկ այլ առաջնորդ Թամար Կորձաիայի կարծիքով՝ մարկերների վրա գրությունը պետք է լիներ «Սմարտմատիկ», «սակայն պարզվել է, որ ընտրությունների ժամանակ եղել է այլ ստանդարտի մարկեր, որը հետք է թողել քվեաթերթիկի մյուս կողմում»։
Քաղաքային դատարանի դատավոր Իվերի Աբաշիձեն կքննի ընդդիմադիր կոալիցիաների՝ «Միասնություն-Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան», ինչպես նաև «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպության հայցերը։ Պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ ՎԵԻԱ-ի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել նրանց հայցերը բաժանել առանձին գործերի՝ պնդելով, որ ի տարբերություն մյուս հայցվորների, քվեարկության գաղտնիությունը խախտելու իրենց հայցը վերաբերում է միայն էլեկտրոնային քվեարկության արդյունքների անվավերությանը։
