Բոլնիսիի մունիցիպալիտետի Դիսվելի գյուղի մոտ ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Այս մասին «Վրաստանի լուրերին» հայտնել է քաղաքապետի ներկայացուցիչ Դիմիտրի Մոդեբաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
«Ուղղաթիռը կործանվել է Բոլնիսիի վարչական միավորի տարածքում։ Մոտակայքում կա ռազմաբազա, որտեղ այժմ գործում է միայն պարաշյուտային պատրաստության դպրոցը։ Ըստ իմ տեղեկությունների՝ կործանվել է ՊՆ-ին պատկանող «ՍՈՒ» տեսակի ուղղաթիռ, որի մեջ օդում կրակ է բռնկվել, և օդաչուն, հավանաբար, չի հասցրել նետվել»,- ասել է Դիմիտրի Մոդեբաձեն։
Ուղղաթիռը կործանվել է ժամը 13։00-ի սահմաններում՝ ռազմաբազայից երեք կիլոմետր հեռավորության վրա։
Պաշտպանության նախարարությունն ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը հաստատել է դեպքից մի քանի ժամ անց։ Գերատեսչությունը հայտարարել է, որ պլանային զորավարժությունների ժամանակ, որին ներգրավված է եղել ավիացիոն բաղադրիչը, պաշտպանության ուժերին պատկանող ինքնաթիռներից մեկը՝ Սու-25-ը, վթարի է ենթարկվել։ Կործանման հետևանքով զոհվել է Պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին։
«Նշված միջադեպի պատճառները պարզելու նպատակով ՊՆ համապատասխան ծառայությունները մանրամասն քննություն են իրականացնում»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
