Գերմանական խոշորագույն BILD հրատարակությունը դեկտեմբերի 29-ին հրապարակել է «Բոլոր հրամանները Մոսկվայից են» վերնագրով հոդված՝ կապված Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Հրատարակությունը հարցազրույց է անցկացրել Իրակլի Շայշմելաշվիլիի հետ, ով դեկտեմբերի 3-ին ՆԳՆ-ի կողմից եվրոպամետ ակցիաները ճնշելու ֆոնին ի նշան բողոքի լքել է Վրաստանի ՆԳՆ հատուկ առաջադրանքների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի պետի պաշտոնը, այնուհետև ընտանիքի հետ մեկտեղ լքել երկիրը։
BILD-ի հետ զրույցում ոստիկանության գնդապետն ասում է, որ վրացական «ոստիկանությունն ընդամենը Մոսկվայի գործիքն է»։ Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ու անվտանգության մարմինները գտնվում են Կրեմլի վերահսկողության ներքո։
«Վրաստանում անկախ պետական ծառայություններ չկան։ Ամեն ինչ ուղղակիորեն կապված է Մոսկվայի հետ, և բոլոր հրամանները գալիս են այնտեղից»,- ասում է Շայշմելաշվիլին։
Ինչպես ասում է նա, ՆԳՆ ղեկավարությունը լիովին կոռումպացված է և ապաշնորհ, առանցքային պաշտոնները չեն զբաղեցնում որակավորումների հիման վրա, իսկ ամենակարևոր ուղղությունները վերահսկում են Բիձինա Իվանիշվիլիի հարազատները կամ երբևէ նրա հետ ձեռք սեղմածները։
«Իրավիճակն անտանելի է դարձել»,- BILD-ին ասել է Իրակլի Շայշմելաշվիլին՝ նշելով, որ պաշտոնը լքելուց հետո իր ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են սկսվել։ Ինչպես գրում է հրատարակությունը, նա եկել է եզրակացության, որ ընտանիքը պաշտպանելու համար ստիպված է լքել երկիրը։
Հարցազրույցում Իրակլի Շայշմելաշվիլին ասում է, որ իրեն մեղավոր է զգում.
«Ներողություն եմ խնդրում, որ կարծեցի, թե 22 տարի աշխատել եմ Վրաստանի ժողովրդի անվտանգության համար, բայց ի վերջո օլիգարխների բարեկեցությունն ավելի կարևոր դուրս եկավ, քան պետությունը»։
Իրակլի Շայշմելաշվիլին կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Վրաստանից մեկնելուց առաջ ծավալուն հարցազրույց է տվել «Պիրվելի» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ հանրահավաքի մասնակիցներին ծեծի ենթարկելը միտումնավոր է արվում, և նա չի բացառել, որ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին անձամբ է հրաման տվել։
Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն Շայշմելաշվիլիին «սովորական շառլատան» է անվանել։ Կոբախիձեի խոսքով՝ նա աշխատել է Հատուկ առաջադրանքների վարչության 17-րդ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում և «բարձր պաշտոնյա չի եղել»։
