ՆԳՆ հատուկ առաջադրանքների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի նախկին ղեկավար, գնդապետ Իրակլի Շայշմելաշվիլին չի բացառում, որ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին անձամբ է ցույցերը ցրելու հրաման արձակել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Հրամանները կարող են ուղղակիորեն նրանից էլ լինել»,- ասել է Շայշմելաշվիլին Վրաստանից մեկնելուց առաջ «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Ինչպես նա է ասել, ինքը «նախկինում էլ է իմացել» Իվանիշվիլիի և հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի սերտ կապերի մասին։
«Եթե այս հարցազրույցը հրապարակվի, և եթե ես մնամ այստեղ, հաջորդ օրը նրանք կարող են իմ տան մեջ մեկուկես կիլոգրամ կոկաին հայտնաբերել», - ասում է Իրակլի Շայշմելաշվիլին հարցազրույցում, որն ամբողջությամբ հեռարձակվելու է դեկտեմբերի 28-ին, շաբաթ օրը։
Իրակլի Շայշմելաշվիլին ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին հրաժարականի դիմում է ներկայացրել դեկտեմբերի 3-ին՝ որպես պատճառ նշելով «ընտանեկան պայմանները»։
«Այն, որ մեր երեխաների հասակակից երեխաներին փողոցում անխնա ծեծում են, իսկ ես այս ամենի մասնակիցն եմ, ես ֆիզիկապես, էմոցիոնալ կամ բարոյապես չկարողացա դիմանալ։ [...] Այս ծեծը դիտավորյալ է։ Այն, ինչ մենք տեսնում ենք, օրինազանցություններ չեն, դրանք հանցագործություններ են: Ոստիկանն առանց հրամանի տեղից չի շարժվում»,- ասել է Շայշմելաշվիլին։
Նա հաստատում է, որ իր հրաժարականից հետո սպառնացել են սպանել ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին։
«Ես հավատում էի, որ պետք է պաշտպանեմ ուրիշների անվտանգությունը։ Կյանքումս առաջին անգամ հասկացա, որ ես պետք է իմ սեփական երեխաներին պաշտպանեմ։ [...] Ես գիտեմ, թե նրանք ինչերի կարող են գնալ ու ինչ կարող են իրենց թույլ տալ»,- ասել է նախկին բարձրաստիճան ոստիկանը TV Պիրվելիին։
Իրակլի Շայշմելաշվիլին ԱՄՆ է մեկնել կնոջ ու անչափահաս երեխաների հետ։ Նա ֆեյսբուքում հրապարակել է դեկտեմբերի 26-ին օդանավակայանում ընտանիքի հետ արված լուսանկարը և շնորհակալություն հայտնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ԱՄՆ դեսպանությանը և գործարար Գիորգի Չիկվիլաձեին։
Գիորգի Չիկվիլաձեի խոսքով՝ Իրակլի Շայշմելաշվիլիի հասցեին սպառնալիքները սկսվել են դիմումը գրելու օրվանից՝ «խոսվել է նրա անչափահաս երեխաների անվտանգությունը խախտելու մասին», նրա դեմ գործ հարուցելու փորձ է արվել։ «Այսօր Իրակլին ապահով է ԱՄՆ-ում»,- ասել է գործարարը Formula TV-ին։
Նոյեմբերի 28-ին Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում հայտարարեց, որ «Վրացական երազանքը» Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի դնի մինչև 2028 թվականի վերջը։
Ներքին գործերի նախարարությունը բազմիցս ցրել է խաղաղ ցույցերը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ։ Հատուկ նշանակության ջոկատի անդամները և դիմակավորված անձինք դաժանաբար ծեծի են ենթարկել հարյուրավոր քաղաքացիների, ֆիզիկական բռնության են ենթարկել նաև լրագրողներին։ Գործողությունների առնչությամբ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ, նրանցից ավելի քան 30-ին մեղադրանք է առաջադրվել քրեական գործով և սպառնում է երկար տարիների ազատազրկում։