Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի ղեկավար Իրակլի Շայշմելաշվիլին հրաժարական է տվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Facebook սոցիալական ցանցում Վրաստանի և Եվրամիության դրոշներով ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիին ուղղված դիմումը հրապարակել է ինքը՝ ոստիկանության գնդապետը։
«Խնդրում եմ, ընտանեկան հանգամանքներից ելնելով, ինձ ազատեք զբաղեցրած պաշտոնից և ազատեք Վրաստանի ՆԳՆ-ի շարքերից»,- գրել է Իրակլի Շայշմելաշվիլին։
Ռուսթավելիի պողոտայում արդեն յոթերորդ օրն է բազմահազարանոց հանրահավաքներ են ընթանում։ Եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշման դեմ բողոքող քաղաքացիները դաժանորեն հետապնդվում են ոստիկանական ուժերի կողմից։ Ցուցարարների դեմ օգտագործվում են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ։ Հավանաբար, օգտագործվել են նաև ռետինե փամփուշտներ։ Ձերբակալվել է ցույցի ավելի քան 300 մասնակից, որոնց մեծ մասին ծեծի են ենթարկել հատուկ ջոկատայինները։
Նոյեմբերի 28-ին ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի բերի անդամակցության բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։
Որոշման դեմ բողոքում են նաև պետական ծառայողները։ Ներքին գործերի նախարարության ակադեմիայի մարտավարական պատրաստության ծառայության ավագ հրահանգիչ Գիորգի Գաբեխաձեն հրաժարական է տվել։
Վերջին օրերին հրաժարական են տվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Նիդերլանդներում, Չեխիայում և Լիտվայում Վրաստանի դեսպանները, ինչպես նաև Իտալիայում դեսպանի պաշտոնակատարը։ Պաշտոնը լքել է նաև արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան։
