ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը արձագանքել է Վրաստանի խորհրդարանի կողմից հոմոֆոբ օրենսդրական փաթեթի ընդունմանը և կոչ արել Վրաստանի իշխանություններին ետ կանչել այն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթ, որը խաթարում է մարդու հիմնարար իրավունքները, ավելացնում խտրականությունն ու խարանումը։ Ես կոչ եմ անում Վրաստանին ետ կանչել այս օրենսդրությունը, որն ավելի է հեռացնում երկիրը Եվրամիության ճանապարհից»,- գրում է Ժոզեֆ Բորելը X-ում։
Օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում և գրաքննության ներդրում, տասներորդ գումարման խորհրդարանն ընդունեց վերջին նիստում՝ սեպտեմբերի 17-ին։ Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ ոչ ոք չի քվեարկել։ Ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությունը նիստին չի ներկայացել։
Մեծ Բրիտանիայի դեսպանությունը նույնպես կոչ է արել Վրաստանի իշխանություններին վերանայել օրենսդրական փաթեթը։ Դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ դա խաթարում է մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ խոսքի և հավաքների ազատությունը, և ստեղծում է Վրաստանի բնակչության մի մասի խարանման և խտրականության վտանգ։ Դեսպանությունը նշել է, որ այս օրենսդրական փոփոխությունները ռուսական օրենքի հետ մեկտեղ «սահմանափակում են ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ Վրաստանի առանձին քաղաքացիների իրավունքները և կասկածի տակ են դնում Մեծ Բրիտանիայի և Վրաստանի երկարամյա հարաբերությունները»։
